Հոկտեմբերի 28-ից առաջ չստացած թոշակները կառավարությունն այլևս չի վճարի բռնագաղթած թոշակառուներին
«Քանի որ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը հոկտեմբերի 26-ին է սահմանվել, որից հետո արցախցիները համապատասխանեցվել են փախստականի կարգավիճակին, և իրավունք ունեն այդ կարգավիճակում ստանալ կենսաթոշակ և նպաստ, ապա կհաշվարկվի հոկտեմբերի 28-ից սկսած»,-կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ պատասխանելով Փաշինյանի հարցին, թե Արցախից բռնագաղթած թոշակառուների թոշակներն արդյոք վճարվելու են Արցախում դրանց տրամադրումն ընդհատելուց հետո:
Նախարարի պատասխանից պարզ դարփավ, որ հոկտեմբերի 28-ից առաջ չստացած թոշակները կառավարությունն այլևս չի վճարի բռնագաղթած թոշակառուներին:
Մկրտչյանի խոսքով՝ անկախ այն հանգամանքից, թե շահառուները ԼՂ-ում կենսաթոշակ կամ նպաստ ստացել են, թե ոչ՝ ՀՀ-ում իրավունք ունեն ստանալու կենսաթոշակ և նպաստ, ինչի համար անհրաժեշտություն է առաջացել պետական նպաստների և կենսաթոշակների մասին օրենքներում կատարել որոշակի փոփոխություններ՝ ամրագրելով փախստականի կարգավիճակ ունեցող անցանձ համար կենսաթոշակի իրացման իրվունքի առանձնահատկությունները Կառավարության կողմից սահմանելու լիազորությունները:
Նախարարը հայտնեց, որ պարտադիր է, որ բռնի տեղահանված անձը գրանցված լինի Հայաստանի որևէ հասցեում, ինչը չպետք է շփոթել հաշվառման ու քաղաքացիության հետ:
Նա ասաց, որ բռնագղթած կենսաթոշակառուների թիվը շուրջ 15 հազար է և նրանք դիմումների համար կարող են մոտենալ Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոնները:
Հարակից հրապարակումներ`
- Բանկային հաշիվներում 2 մլն դրամից ավելի գումար ունեցող բռնագաղթածներին 50-հազարական դրամի չի տրվի
- Ես կասկածում եմ, որ Ադրբեջանի պահանջով է եղել մեր թոշակները կտրելը. Արցախցի
- Ո՛չ թոշակները, ո՛չ հարյուր հազարական դրամները չեն նստել. Սպասենք, տեսնենք՝ ի՞նչ կլինի. Արցախցիները կրկին Աբովյան 9 հասցեում են