Երեք տարեկան թոռս ասում ա՝ բաբո Արցախն եմ ուզում. Արցախցի կին
«Իմ նպատակն է գնալ մեր Արցախը։ Մի ամիս է էստեղ՝ ես հանգստություն չունեմ, ոչ քնում ենք, ոչ էլ։ Գիտե՞ս ինչի սկսեց, որ Նիկոլն ասեց՝ Ղարաբաղը Ադրբեջան ա։ Ալիևի ախորժակը բացվեց, հայաթափեցին, մեզ էլ էս օրը գցեցին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց լուռ երթի մասնակից արցախցի տիկինը։
«Ամեն ինչ թողեցինք, նորից կշենացնենք, բայց հայրենիք ունենանք։ Մեռած մարդիկ ենք, օդ էլ չկա շնչենք, բոլորն էդ վիճակում են։ Երեք տարեկան թոռս ասում ա՝ բաբո Արցախն եմ ուզում, մեր տունն եմ ուզում»,-լացը զսպելով ասաց տիկինը։
Նրա խոսքով, կատարվածի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է ու ներկա իշխանությունները.
«Ես ատում եմ Նիկոլին, չեմ էլ ուզում դրա երեսը տեսնել կամ լսել։ Ամբողջ Արցախը անիծում ա իրան, պատիժը պիտի ստանա դա, ու մենակ ինքը չէ։ Ժողովուրդը հոգեկան հիվանդ է դարձել»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան