Սպասում ենք, որ տեղի կունենա նոր հանդիպում.Վահան Կոստանյանը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին
«Այս պահին որևէ հստակ պայմանավորվածություններ հանդիպման մասին չկա, բայց, բնականաբար, հստակության պարագայում մենք պատշաճ կերպով կիրազեկենք հասարակությանը»,-կառավարության մուտկի դիմաց հայտարարեց ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ պատասխանելով բարձր մակարդակով հայ-ադրբեջանական հանդիման շուրջ պայմանավորվածություններ լինելու մասին հարցին:
Նա հայտնեց, որ վերջին շրջանում երկրների առաջնորդների մակարդակով հանդիպում տեղի չի ունեցել, բայց շարունակում են աշխատանքները:
«Ամեն դեպքում միջնորդները որաշակի աշխատանքներն են իրականացնում նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ»,-հայտնեց փոխնախարարը և, տեղեկացնելով, որ նախորդ օրն այցով Հայաստանում էր գտնվում Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Լուիս Բոնոն, և հայկական կողմը մշտական կապի մեջ է մյուս միջնորդների հետ, հավելեց.«Սպասում ենք, որ տեղի կունենա նոր հանդիպում, որի մակարդակի, վայրի և միջնորդի մասին այս պահին դեռևս կդժվարանամ ասել»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին