Պեմզաշենում մոր և երկու երեխայի սահմռկեցուցիչ սպանության գործով առաջին նիստը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր մեկնարկեց Պեմզաշենում մոր և երկու երեխայի սահմռկեցուցիչ սպանության գործով առաջին դատական նիստը։ Այն դռնբաց է։ Դատական նիստը նախագահում է դատավոր Արտուշ Գաբրիելյանը։
Հիշեցնենք, որ 2022-ի նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղում սեփական տանը սպանված էին հայտնաբերվել 31-ամյա բնակչուհի Զարինե Մելիքսեթյանի և վերջինիս 12-ամյա դստեր ու 8-ամյա որդու մարմինները:
Դաժան սպանության կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել են նույն գյուղի բնակիչներ 32-ամյա Վրույր Բարսեղյանը և նրա ազգականը՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանը։
Վրույրը Բարսեղյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք, իսկ Արկադի Բարսեղյանը հակառակը՝ չի ընդունում մեղադրանքը և նշում է, որ դեպքի վայրում չի եղել։ Սպանված կնոջ ամուսինը սպանության պահին եղել է ՌՈւսաստանում՝ արտագնա աշխատանքի։
Արկադի Միսաքի Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ Վրույր Հովհաննեսի Բարսեղյանի հետ նախնական համաձայնությամբ՝ ուրիշի գույքն ապօրինի, անհատույց ձեռք բերելու նախնական դիտավորությամբ, խմբով, բռնություն գործադրելով և բնակարան ապօրինի մուտք գործելով կատարել է հափշտակություն՝ ավազակություն, իր հերթին, Վրույր Հովհաննեսի Բարսեղյանի հետ խմբով, իրենց կողմից կատարված ավազակությունը (այլ հանցանքը թաքցնելու), ինչպես նաև՝ նախկինում իր կողմից Զարինե Մելիքսեթյանին արտաամուսնական կապ ունենալու առաջարկ անելու հանգամանքը թաքցնելու նպատակով, առանձին դաժանությամբ և շահադիտական նպատակով սպանել՝ ապօրինաբար կյանքից զրկել է Զարինե Սարգսի Մելիքսեթյանին, բացի այդ, իր ու Վրույր Հովհաննեսի Բարսեղյանի կողմից կատարված հանցանքները՝ ավազակությունը և սպանությունը թաքցնելու նպատակով, Վրույր Բարսեղյանի հետ խմբով, առանձին դաժանությամբ սպանել՝ ապօրինաբար կյանքից զրկել է անօգնական վիճակում գտնվող անչափահասներ՝ 12.06.2014 թվականին ծնված (8 տարեկան) Սարգիս Սևակի Մելիքսեթյանին և 07.12.2010 թվականին ծնված (11 տարեկան) Կարինե Սևակի Մելիքսեթյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան