Սրտի զարկը վերականգնած զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հոսպիտալից
Սոթքում 2023-ի սեպտեմբերի 1-ին ադրբեջանական կրակոցից վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Նարեկ Պողոսյանին դուրս են գրել հոսպիտալից։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ նա ստանում է վերականգնողական բուժում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով ծանր հրազենային վիրավորում ստացած Նարեկ Պողոսյանի անունը սկզբում հայտնվել էր զոհվածների ցուցակում, ավելի ուշ ՊՆ-ից հայտնեցին, որ զինծառայողի սրտի զարկը վերականգնվել է, նա տեղափոխվել է հոսպիտալ, բարդ վիրահատության ենթարկվել։
Հարակից հրապարակումներ`
- Թշնամու գնդակից ծանր վիրավոր Նարեկ Պողոսյանը գիտակցության է եկել
- Զոհված համարվածներից մեկի՝ Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է.ՀՀ ՊՆ
- ՊՆ-ն հրապարակեց սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները