Հայաստանի ռուսական ռազմաբազայում սերժանտական պարապմունք կանցկացվի
Հայաստանի ռուսական ռազմակայանում, նախապատրաստվելով նոր ուսումնական շրջանին, կանցկացվեն հրահանգիչ և մեթոդական պարապմունքներ՝ ջոկատների հրամանատարների, տանկերի, հետևակի մարտական մեքենաների աշխատակիցների և անձնակազմերի հետ։ Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Զինվորական անձնակազմը կներկայացնեն իր գիտելիքներն անձնակազմի աշխատանքի կազմակերպման ոլորտում ուսումնական պարապմունքների, փաստաթղթերի կազմման և մարտական պատրաստության աշխատանքների իրականացման ընդհանուր մեթոդաբանության վերաբերյալ: Ուսումնամարզական հավաքի ընթացքում հրահանգիչները կբացատրեն կարգավորող փաստաթղթերի պահանջները անվտանգության կանոնների պահպանման, զենքի և ռազմական տեխնիկայի, զինամթերքի անվտանգության, ինչպես նաև ներքին ծառայության կազմակերպմանն առնչվող հարցերը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ռազմաբազայի ստորաբաժանումների փոխգործակցությանը խցանման միջավայրում կապի միջոցների օգտագործմամբ դաշտային առաջադրանքների կատարման ժամանակ:
Դասընթացը կանցկացվի Գյումրու և Երևանի կայազորների ստորաբաժանումների հրամանատարների ղեկավարությամբ։