Եռաբլուրում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին հոգեհանգստյան կարգ մատուցվեց
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում Արցախյան երրորդ պատերազմում զոհվածների հիշատակին հոգեհանգստյան կարգ մատուցվեց, տեղի ունեցավ նաև մոմավառություն։
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրիկի՝ Աստղ Գալեյանի կարծիքով, նոյեմբերի 9-ը հայ ժողովրդի կյանքի ամենատխուր օրն է. «Հենց այդ օրվանից սկսվեց Արցախի հանձումը, Հայաստանի սուվերեն տարածքների հանձնումը։ Մենք չկարողացանք պայքարել, չպայքարեցինք հանուն մեր երկրի ու ստացվեց այնպես, որ ունեցանք զոհեր հանուն ոչինչի։ Այսօր Արցախ չունենք։
Տղաների հոգին հանգիստ չէ, քանի որ իրենց արյան գնով պահած հայրենիքն այսօր չկա»։
Ա. Գալեյանը նշեց, որ այս իշխանությունից որևէ սպասելիք չունի. «Բացի հող հանձնելուց, հայ ժողովրդին նվստացնելուց, ստորացնելուց, այս կառավարությունը ոչնչի ընդունակ չէ»։
Հարակից հրապարակումներ`
- Մամիջանյան. Նոյեմբերի 9-ը ցավի ու այդ ցավը ցասման փոխակերպելու օր է
- Քոչվորների ու նրանց առաջնորդ ալիևի, նիկոլի ու նիկոլների տոնն է նոյեմբերի 9-ին. Մետաքսե Հակոբյան