Ո՞ւր պետք է փախնես ժողովրդի ողբերգական ճակատագրից, որի հեղինակը միայն դու ես.Էդգար Ղազարյանը՝ Փաշինյանին
«Երեք տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 9-ը, դարձավ հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական օրերից մեկը»,-ՀՀ նախագահի նստավայրի դիմաց կազմակերպած ակցիայի ժամանակ հայտարարեց հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:
Նրա խոսքով՝ դավադիրների մի խումբ նենգաբար գրավել էր ժողովրդի իշխանությունը և դավադրաբար այն ծառայեցնում էր ժողովրդի թշնամիների շահերին և երեք տարի առաջ այս օրը մինչև վերջին պահը խաբում էր հասարակությանը:
Հիշատակելով Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի, եռակողմ համաձայնագիրը ստորագրել էչ դեռ նոյեմբերի 9-ի առավոտյան, այն դեպքում, երբ 2020 թվականի այդ օրվա երեկոյան իր ֆեյսբուքյան էջում գրում էր, թե Շուշիի համար մարտերը դեռ շարունակվում են, և որ Շուշիի վրա Արցախի զինված ուժերը վերահսկողությունը կորցրել էր դեռ նոյեմբերի 6-ին:
Ղազարյանը նկատեց, որ ինչպես երեք տարի առաջ այս նույն օրն էր Փաշինյանը փախել և թաքնվել, այնպես էլ այսօր է փախել երկրից՝ Փարիզում խաղաղության կոնֆերանսի մասնակցելու համար, այն դեպքում, երբ միակ երկրի ղեկավարն է, որը մասնակցում է այդ միջոցառմանը, որը նվիրված է պաղեստինաիսրայելական հակամարտությանը:
«Ինքը գնացել է այնտեղ խոսի խաղաղության մասին՝ առանց Ադրբեջանի և որևէ մեկի, տարել է միայն կնգան:Կառավարության կայքում էլ դեռևս չկա գործուղման մասին որոշում, որպեսզի իմանանք, թե Չալոյին հետը տարել է, թե ոչ: Ակնհայտ է, որ ընդամենը փախել է: Ո՞ւր պետք է փախնես ժողովրդի ողբերգական ճակատագրից, որի հեղինակը միայն դու ես»,-ասաց Էդգար Ղազարյանը և հայտարարեց, որ ներկայիս ողբերգական ընթացքը պետք է կանխվի:
Նա հայտրարարեց, որ մեկ տարի է պետք, որպեսզի այն ինչ այսօր կատարվում է Ստեփանակերտում, կատարվի նաև Երևանում, և այդ սցենարը կանխելու համար պետք է հեռացվի թշնամու շահերին ծառայող իշխանությունը:
Հարակից հրապարակումներ`
- Մենք իրենց կմաքրենք մեր հայրենիքից.Հայկ Մամիջանյան
- Մամիջանյան. Նոյեմբերի 9-ը ցավի ու այդ ցավը ցասման փոխակերպելու օր է