Երիտասարդ կադրերն իրենց աշխատանքի համար կա՛մ գերկրթված են, կա՛մ թերկրթված.Ժաննա Անդրեասյան
«Տարբեր հետազոտությունները ցույց են տալիս, որ մասնագիտական կրթության ուսումնական հաստատությունների շրջանավարտների միայն 41 %-ն է կարծում, որ ձեռք բերած տեսական գիտելիքները համապատասխանում են իրենց աշխատանքի պահանջներին, և միայն 43 %ն է կարծում, որ ձեռք բերած գործնական հմտությունները համապատասխանում են աշխատանքի պահանջներին»,-կառավարության նսիտում տեղեկացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկյացնելով «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» և կից օրենքների փաթեթի նախագիծը:
Նախագծի հիմնական դրույթներից մեկով վերացվում է տարբերակումն ուսումնական հաստատությունների երկու տեսակների՝ քոլեջների և ուսումնարանների միջև՝ թողնելով միայն քոլեքները:
Նախարարի տեղակացմամբ, նման ուսումնական հաստատությունների ուսանողների 86 %-ը նշում է, որ ուսումն ավարտելուց հետո աշխատանքային գործունեություն իրականացնելու համար կարիք կունենա լրացուցիչ վերապատրաստման, իսկ գործատուների 78 %-ը երիտասարդ մասնագետի աշխատանքի ընդունելիս առնչվում է աշխատանքային փորձի և գործնական կարողությունների պակասի հետ:
«Արդյունքում մենք ունենք իրավիճակ, որ երիտասարդ կադրերն իրենց աշխատանքի համար կա՛մ գերկրթված են, կա՛մ թերկրթված»,-ասաց ԿԳՄՍ նախարարը:
Նրա խոսքով՝ աշխատաշուկայի 70 %-ից ավելին արհեստագործական և միջին մասնագիտական կրթությամբ մասնագետների պակաս ունի և այդ աշխատանքներում հաճախ նույնիսկ զբաղված են բարձրագույն կրթությամբ անձինք:
Անդրեասյանը հայտնեց, որ համակարգում միայն ուսանողական պրակտիկան է, որ աշխատանքի վրա հիմնված ուսուցման տեսակներից միայն մեկն է, և չի կարող ասել, որ ամենաարդյունավետը:
«Օրենքով ինստիտուցիոնալ ներդրվում է աշխատանքի վրա հիմնված ուսումնառություն, ինչպես, օրինակ, դուալ կրթությունը, որն արդեն փորձարկում ենք մեր երկրում ավելի քան 5 տարի»,-ասաց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Հաստատվել են նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունների անվճար ուսուցման ընդունելության տեղերը
- Նախնական և միջին մասնագիտական հաստատությունների մանկավարժները նույնպես կատեստավորվեն
- ՊՆ կողմից իրականացված ծրագրերին մասնակցել է քոլեջների և ուսումնարանների 12000 մասնակից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան