Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ Վրաստանում տարածված ապատեղեկատվական հաղորդագրությունները
«Ալիք մեդիա»-ն գրում է․
«Լեռնային Ղարաբաղի 9-ամսյա շրջափակումից հետո՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը 24-ժամյա ռմբակոծություն իրականացրեց Լեռնային Ղարաբաղի վրա և ռազմական ճանապարհով ամբողջական վերահսկողություն սահմանեց այնտեղ։ Բաքուն Լեռնային Ղարաբաղում բնակվող 120 հազար էթնիկ հայերի վերաինտեգրման ծրագիր է առաջարկել: Այնուամենայնիվ, ադրբեջանական վերաինտեգրման ծրագրի նկատմամբ անվստահության պատճառով Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչությունը՝ մոտավորապես 120 հազար էթնիկ հայեր, փաստացի բռնի տեղահանվեց: Տարածաշրջանում զարգացած իրադարձությունները արձագանք գտան նաև Վրաստանում։ Հատկանշական է, որ նշված իրադարձություններն օգտագործվել են Վրաստանում էթնիկ փոքրամասնությունների դեմ ապատեղեկատվական հաղորդագրություններ տարածելու համար։
Սեպտեմբերի 25-ին «Լիդերի 41» իշխանամետ ֆեյսբուքյան էջը գրառում է արել, ըստ որի՝ «Լեռնային Ղարաբաղից տեղահանված մինչև 40 հազար էթնիկ հայեր կվերաբնակեցվեն օկուպացված Աբխազիայում՝ Վրաստանի քաղաքացիների տներում»։ Միաժամանակ, այս տեղեկությունը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Դավիդ Թորդիան: Թորդիայի էջում նշված տեղեկությունը փաստում է, որ նա աշխատում է «Լիդերի 41»-ում։
Տեղեկությանն արձագանքել էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, և ըստ դեսպանության սեպտեմբերի 26-ին հրապարակված հաղորդագրության, վերոնշյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և «էժանագին շահարկում է», որը նպատակ ունի վնասելու հայ ժողովրդի հեղինակությանը՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի և հայ ժողովրդի համար այդ ծանր պահին։
«Սոցիալական ցանցերի վրացական տիրույթում շրջանառվում են Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վերջին ռազմական հարձակման հետևանքով Հայաստան տեղափոխված հայերի` ՀՀ-ից դուրս այլ վայրեր հնարավոր վերաբնակեցման մտադրությունների վերաբերյալ կեղծ տեղեկություններ։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը հերքում է նմանօրինակ մտացածին ստահոդ լուրերը և դատապարտում դրանց տարածումն ու թեմայի էժանագին շահարկումները՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի և հայ ժողովրդի համար այս ծանր պահին»,- նշված է հաղորդագրությունում։
Նման ապատեղեկատվական նարատիվներ տարածել է նաև ge.kavkazplus.com կայքը: 2023 թվականի հոկտեմբերի 15-ին հրապարակված հոդվածում գրված է. «Այսօր «ջավախքցի» անջատողականները օկուպացված անջատողական Աբխազիայի հայերի հետ միասին ամեն կերպ փորձում են ընդգծել, որ իրենք մնում են «Ռուսաստանի վերջին հույսը Կովկասում»։ Սրա համար սադրիչ բաներ են առաջարկում՝ իբր «Ռուսաստանի փառքի հիշեցում», ինչը միաժամանակ կարելի է ապտակ համարել Վրաստանին ու վրաց ժողովրդին»»։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան