Մամիջանյան. Նոյեմբերի 9-ը ցավի ու այդ ցավը ցասման փոխակերպելու օր է
ՀՀԿ ուսանողական և երիտասարդական կառույցները կազմակերպել են լուռ երթ Սուրբ Աննա կաթողիկե եկեղեցու մոտից։
«Լուռ երթը տեսանելի կերպով հատ առ հատ կներկայացնի բոլոր այն բնակավայրերն ու կոթողները, որոնք մենք կորցրել ենք Ադրբեջանի ագրեսիայի ու Հայաստանի՝ այսպես կոչվածիշխանությունների դավաճանական գործողությունների հետևանքով»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով, այդ բնակավայրերի ու կոթողների անունները դաջված են յուրաքանչյուր հայի սրտում։
«Դրանք բաց վերք են։ Արնաքամ վերքի հատուցումն իրեն չի ուշացնի»,-ասաց նա՝ ընդգծելով, որ նոյեմբերի 9-ը ցավի ու այդ ցավը ցասման փոխակերպելու օր է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան