Քոչվորների ու նրանց առաջնորդ ալիևի, նիկոլի ու նիկոլների տոնն է նոյեմբերի 9-ին. Մետաքսե Հակոբյան
«Քոչվորների ու նրանց առաջնորդ ալիևի, նիկոլի ու նիկոլների տոնն է նոյեմբերի 9-ին...այսօր նրանց հոգիների փառավորման օրն է...»,-գրում է Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հայոբյանը։
Նա նշում է. «Այսօր Հայ մայրերի մի մասը կգրկի որդու շիրմաքարը, մի մասը՝ շիրիմի չչորացած հողը, մյուսները կխեղդվեն ցավից, միգուցե երազում կհանդիպեն ու կխոստանան, որ մի օր կվերադառնան Արցախ, որտեղ որդին է՝ մայր հողի մասնիկը դարձած...
«Ողջերիս» մոտ չի ստացվելու ապրել...ապրելու համար պիտի ՎԵՐԱԴԱՌՆԱԼ...»։
Նա նաև տեսանյութ է հրապարակել՝ Արցախի ԱԺ իրենց խմբակցության աշխատասենյակը։
«Աստված իմ, ես էլ չգիտեմ երբևէ կլինե՞մ այստեղ, թե՞ ոչ։ Ախ, Աստված իմ»,- տեսանյութում ասում է Մ.Հակոբյանը։
Հիշեցնենք, որ 2020թ․ այս օրը ավարտվեց Արցախյան երրորդ պատերազմը Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հայտարարությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Զգուշացում՝ հաշվի առնելով անվտանգային բոլոր բաղադրիչները, մենք կանգ չենք առնելու.Մետաքսե Հակոբյան
- Նիկոլնե՛ր, ամեն բան արեցիք, որ քոչվորը պղծի հայի արյունով ներծծված հայի հայրենիքը. Մետաքսե Հակոբյան
- ՀՀ իշխանությունը բոլոր սցենարները դիտարկել է, որպեսզի արցախցիներին խոցելի ու բոլոր իրավունքներից զուրկ դարձնի. Մետաքսե Հակոբյան
- Սիրում եմ քեզ Երևան, բայց առանց Ստեփանակերտ դու կիսատ ես...Մետաքսե Հակոբյան
- Մի խոսե՜ք, գործե՛ք, փրկե՛ք ու փրկվե՛ք. Մետաքսե Հակոբյան
- Մետաքսե Հակոբյան. Արցախի մասին երգեր չգրե՛ք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան