Կրթություն, գիտություն 09:41 09/11/2023 Հայաստան

7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքի գոնե քարտեզները արտացոլում են թուրքական ազգայնամոլական մոտեցումները հայերի և հայերի ծագման մասին. Բադալյան

«7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքի քարտեզի հեղինակը քարտեզում տեղադրում և որպես հավաստի փաստ աշակերտներին ու ուսուցիչներին է հրամցնում  ոչ հավաստի քարտեզ»,-  նշում է «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն, ուրարտագետ Միքայել Բադալյանը՝ կրկին անդրադարձ կատարելով  «7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքում տեղ գտած սխալներին ու վրիպակներին։ 

«Կրկին 7-րդ դասարանի դասագիրք

Մեկ այլ քարտեզ, էջ 55-ում ներկայացված է քարտեզ, որը կարծես թե ունի հետևյալ վերնագիրը՝ Հայաստանը Ք. ա. 522-520 թթ. Պայքար Աքեմանյան տերության դեմ (Ք. ա. 522-521): Քարտեզի հեղինակը մոռացել է նշել Ք. ա. 522-521 թթ., բայց դա վրիպակ է, կարող է լինել:

Հիմա քարտեզի բովանդակության մասին:  Քարտեզում ցույց է տրվում Բեհիսթունի արձանագրությունում վկայված հայերի ապստամբությունն ու պայքարը Աքեմենյան տերության դեմ, հայերի և աքեմենյան տերության զորքերի տեղաշարժը, նրանց միջև եղած ճակատամարտերի վայրերը և անգամ Բեհիսթունյան արձանագրության այդ համատաքստում հիշատակված տեղանունները: Դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը իհարկե կարող է բերել այս կամ այն հետազոտողի աշխատություններ և ասել, ահա, այս քարտեզի կազզման համար օգտվել եմ  այս կամ այն գիտնականի ուսումնասիրություններից: Բայց, այստեղ կա մի կարևոր դիտարկում: Բեհիսթունյան եռալեզու արձանագրությունում հայերի ապստամբության համատեքստում հիշատակված և քարտեզում մատնանշված տեղանուններից գրեթե ոչ մեկ տեղորուշումը հստակ չէ: Այո, կան տեսակետներ, սակայն, դպրոցական գրքի քարտեզ կազմելիս տուրք տալ այս կամ այն տեսակետին կամ վարկածին, իմ կարծիքով,  մեղմ ասած այդքան էլ կոռեկտ չէ: Այդ տեղանուներից առավել հստակ տեղորոշում ունի Իզալան: Մնացած բոլոր տեղորոշումները արված  են զուտ ենթադրությունների վրա: Քարտեզի վրա նշված են Տիգրան, Զուզան, ՈՒյաման և Աուտիարան: Մինչդեռ Աուտիարան երկրանուն է կամ աշխարհագրական տարածքի անուն և այն այդքան էլ ընդունելի չի նշել մեկ շրջանաձև նշանով:

Քարտեզի վրա ցույց է տրված թե իբր հայոց զորքերը Արմավիրից տեղաշարժվում են  դեպի լեռնաշխարհի հարավ, ինչն ուղղակի չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին չկա որևէ ուղիղ սկզբնաղբյուր: Եվ այստեղ հեղինակը, տուրք տալով այս կամ այն հետազոտողի տեսակետին՝ քարտեզի մեջ է տեղադրում իրականության հետ չհամապատասխանող երթուղի: Ինչու իրականությանը չհամապատասխանող, որովհետև նման հիշատակություն մեզ հայտնի չէ: Այսինքն, դասագրքի քարտեզի հեղինակը քարտեզում տեղադրում և որպես հավաստի փաստ աշակերտներին ու ուսուցիչներին է հրամցնում  ոչ հավաստի քարտեզ:

Քարտեզում մատնանշված Տիգրա, ՈՒյամա, Աուիտարա, Զուզա տեղանունների տեղորոշման վերաբերյալ իր Darius and the Armenians հոդվածում  խիստ զգուշավորություն են ցուցացաբերում այդ թեմայով զբաղվող մեծանուն գիտնական, աքեմենյան շրջանի աշխարհի լավագույն մասնագետներից Դենիել Փոթթսը: Վերջինս նշում է, որ դեռևս հստակ չեն այդ տեղաննունները հստակ տեղադրությունները: Նման մոտեցում է ցուցաբերում հայտնի հայագետ Ջիուստո Տրաինան ՝ այս տարի լույս տեսած Օքսֆորի Հին Մերձավոր Արևելքի պատմության 5-րդ հատորում  "The Satrapies of the Persian Empire. Media and Armenia", in Karen Radner, Nadine Moeller, and D. T. Potts eds.), "The Oxford History of the Ancient Near East, Volume V: The Age of Persia", Oxford UP, Oxford 2023,
Դե նրանք լուրջ գիտնականներ են, իսկ զգուշավորությունը, համակողմանի  վերլուծությունները, այլ ոչ թե այս կամ այն ենթադրության տուրք տալը և այն որպես բացարձակ ճշմարտություն  ներկայացնելը , հարիր են լուրջ գիտնականներին:

Հ. Գ. Ինձ համար շատ տարօրինակ են այս քարտեզում Հայաստանի սահմանները, որոնք ձգվում են Կասպից ծովից մինչև Սև ծով: Ակհնայտ է, որ այդ սահմանները ուռճացված են, բայց Հայաստանի տարածքում գրված է Հայկական լեռնաշխարհ, Հայք, Հայաստան, Արմինա-ՈՒրարտու: Դա այն դեպքում, երբ նույն այս դասագրքում ներկայիս Հայաստանի հանրապետությունը ներառված չէ ՈՒրարտուի կազմում:

Հեղինակին պետք է հուշել, որ գոնե դասագրքի քարտեզները արտացոլում են թուրքական ազգայնամոլական (որովհետև Թուրքիայում էլ կան լուրջ գիտնականներ) մոտեցումները հայերի և հայերի ծագման մասին: Իսկ այդ մոտեցումները հետևյալն է-հայ ժողովուրդը եկվոր է, այն էլ եկել է ՈՒրարտուի կործանումից հետո և հայերը փռյուգիացիներ են կամ փռյուգիացված տարր, հայերը ՈՒրարտուի հետ որևէ կապ չունեն և այնուհետև հայերը փորձում են կեղծ տպավորություն ստեղծել, թե ՈՒրարտուից հետո ունեցել են հզոր տերություն՝ ուռճացնելով իրենց երկրի սահմանները: Այդ ամենը լավագույնս արտացոլված է թուրք ազգայնամոլ, պալատական հնագետ Շեվքեթ Դոնմեզի «Հայերը և Անատոլիան: Հալիս հետի ավազանից երկաթի դարում մեծ գաղթը դեպի արևելանատոլիական բարձրավանդակ» գրքում: Ինքս աշխարհում հեղինակավոր Ancient West & East պարբերականի խնդրանքով գրել եմ այդ գրքի գրախոսականը:  Դոնմեզի և նրա նման պալատական պատմաբաններն ու հնագետները միշտ լինելու են, բայց նրանք այնուհետև իրենց արժանի գնահատականն են ստանալու պատմության կողմից՝ որակվելով որպես «պալատական գիտնականներ»»,- գրել է նա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարանը՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորեն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am
15:09
Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}