Պետք է ասել, որ ահագին էլ ուշացել ենք, բայց լավ է ուշ, քան՝ երբեք.Նիկոլ Փաշինյան
«Նման ծառայություն ստեղծելու անհրաժեշտությունը մեր խնդիրներով է պայմանավորված, ներկայում անտառներում և ազգային պարկերում ութժամյա պահպանություն է իրականացվում, և խնդիր կա 24-ժամյա հսկողության անցնելու»,-ասաց ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը՝ զեկուցելով կառավարության հեղինակած օրենսդրական փոփոխության փաթեթի նախգիծը:
Նա հայտնեց, որ նախագծով Անտառային կոմիտեն կփոխարինվի Շրջակա միջավայրի ծառայության՝ փոփոխություն կատարելով պետական կառավարման համակարգի մարմինների օրենքում:
«Առաջարկում ենք «Հայանտառ» ՊՈԱԿ-ից և ազգային պարկերը կառավարող 6 ՊՈԱԿ-ներից առանձնացնել պահպանությունը»,-հայտնեց Սիմիդյանը:
Նրա խոսքով՝ 24-ժամյա հսկողությունը ծառայողին իրավունք է տալիս իրավախախտման դեպքում արձանագրել իրավախախտումը, վարույթ հարուցել, վնասը չափել, վարչական իրավախախտումների շրջանակում տուգանք նշանակել, իսկ եթե իրավախախտողը չի ենթարկվում ծառայողի պահանջներին՝ նաև ֆիզիկական ուժ կիրառել:
Նախարարը հայտնեց, որ առաջրկվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 506 հաստիքը և ազգային պարկերի ՊՈԱԿ-ների 345 հաստիքներն առանձնացնել և 1176 հաստիքային միավորով ծառայություն հիմնել, որը հագեցված կլինի ժամանակակից գործիքներով, կվերազինվի, և ծառայողները համապատասխան հանդերձանքներ կունենան:
«Նաև նախատեսել ենք, որ վերազինման համար մեր միջազգային դրամաշնորհներից գումարներ կներգրավենք: Նպատակ ունենք 2024-ի հունվարի 1-ից սկսել գործընթացը և, մարզային մեր կառույցներով, 6 բաժանմունք ստեղծելով, 2024 թվականին ավարտել ծառայության հիմնումը»,-հայտնեց Սիմիդյանը:
«Ճիշտ է բավական երկար ժամանակ է, որ սա քննարկում ենք և պետք է ասել, որ ահագին էլ ուշացել ենք, բայց ինչպես ասում են.«Լավ է ուշ, քան՝ երբեք»,-մանրամասնելով նախագծի նպատակները՝ եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հակոբ Սիմիդյանը գրություն չի ստացել Ադրբեջանից
- Չեմ կարծում, որ ՇՄԱԳ օրենքում երջանկություն կարող ենք փնտրել. ՇՄ նախարարի տեղակալ
- Աշոցքի անտառների պահպանության համար պատասխանատու 4 պաշտոնյայի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան