Պաբլո Պիկասոյի «ժամացույցով կինը» կտավն աճուրդում վաճառվել է 139,4 մլն դոլարով
Նկարիչ Պաբլո Պիկասոյի «ժամացույցով կինը» (Femme à la montre) կտավը, որը նա նկարել է 1932 թվականին, աճուրդում վաճառվել է 139,4 մլն դոլարով՝ դառնալով նկարչի երկրորդ ամենաթանկ կտավը։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել Է Sotheby's աճուրդի տունը:
«Պաբլո Պիկասոյի «Femme à la montre» (1932 թ.) գլուխգործոցը վաճառվել է 139,4 միլիոն դոլարով՝ դառնալով նկարչի երկրորդ ամենաթանկ գործը, որը երբևէ վաճառվել է աճուրդում և ամենաարժեքավորն այս տարի», - ասվում է աճուրդի տան հայտարարության մեջ։
Կտավի վրա պատկերված Է Պիկասոյի Մուսա Մարիա-Թերեզա Վալտերը: 1968 թվականից կտավը գտնվել է մասնավոր հավաքածուում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին