
Ավետիք Իշխանյանին հանձնվել է «բռնության կոչի» հոդվածով ծանուցագիրը․ փաստաբան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին վերջապես հանձնվեց «բռնության կոչի» հոդվածով ծանուցագիրը, որով նա կանչվում է հարցաքննության՝ որպես … վկա։
Փաստորեն, վկա Ավետիք Իշխանյանից քննչական մարմինը փորձելու է պարզել, թե՝
- ի՞նչ հանգամանքներում է Ավետիք Իշխանյան անունով ոմն օգտատեր իր ֆեյսբուքյան էջում սեպտեմբերի 19-ին գրել «մահ դավաճաններին»
- արդյո՞ք վկա Ավետիք Իշխանյանը ճանաչում է օգտատեր Ավետիք Իշխանյանին և ինչպե՞ս կարող է նրան բնութագրել
- ո՞վ կարող է դրդած լինել օգտատեր Իշխանյանին՝ գրելու «մահ դավաճաններին»։
Ենթադրում եմ՝ այս հարցերի շուրջ է հարցաքննվելու վկա Իշխանյանը»։
Հարակից հրապարակումներ`
- Ավետիք Իշխանյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելն ուղղակի ամոթալի, էժան արարք է. Արման Թաթոյան
- Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել.Ռուբեն Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան