Ուսուցիչների ատեստավորումը երաշխիք չէ, որ կրթության որակը կբարձրանա. Փորձագետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Քննարկման ժամկետն արդեն ավարտվել է, 81 տոկոսը կողմ է արտահայտվել առաջարկվող փոփոխություններին։
Նշվում է, որ նախագծի մշակման նպատակը գործող կարգում կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման ընթացքում ի հայտ եկած բացերի և խնդիրների հստակեցումն է ու որոշ դրույթների վերանայման արդյունքում միջոցառման ավելի կանոնակարգված կազմակերպումը:
«2023 թվականին Կառավարության սույն որոշման գործարկման ընթացքում արձանագրվեցին մի շարք խնդիրներ, որոնք ենթակա են կարգավորման՝ գործընթացն առավել արդյունավետ իրականացման համար:
«Մասնավորապես, վերջին 3 տարիների ընթացքում միջոցառման կազմակերպման արդյունքում իրականացված վերլուծությունները ցույց են տալիս, որ ուսուցչին ներկայացվող թեստերը որքան էլ որ մասնագետի ակադեմիական գիտելիքն ստուգելուն է նպատակաուղղված, որը բխում է Հանրակրթության պետական չափորոշչի պահանջներից, այնուամենայնիվ, դրանք բարդ, աշխատատար, գերլարում և ուշադրություն պահանջող թեստեր են, որոնք հեշտ ու դյուրին դարձնելը սկզբունքորեն նպատակահարմար չէ»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Panorama.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ասաց, որ կողմ է շեմն իջեցնելուն, պահանջները մեղմացնելուն։
«Կարծում եմ՝ մենք շատ դաժան ենք ուսուցիչներին վերաբերվում։ Օրինակ, ինչո՞ւ կարելի է սկսնակ քննիչի համար սահմանել 600 հազար դրամ աշխատավարձ, իսկ ուսուցչին ասել՝ պետք է գաս, տանջվես, տառապես, չարչարվես, բազմաթիվ ռիսկերի միջով անցնես, որ քեզ 300 հազար տանք։ Այս ի՞նչ անարդարություն է։ Ինչո՞ւ է սկսնակ քննիչին, որը դեռ նոր բուհ է ավարտել, 600 հազար առաջարկվում, իսկ ուսուցիչներին ասում են՝ եթե ուզում ես ավելի ստանալ, պետք է գաս, քննություն տաս»,-հարցադրումներ արեց նա։
Ս.Խաչատրյանի խոսքով, խնդիր է նաև թեստերի որակը. ի՞նչ են ստուգում այդ թեստերը, արդյո՞ք կարևոր բան են ստուգում։
«Լուրջ կասկածներ կան, որ թեստերի որակը նորմալ է։ Շատ մեծ ուշադրություն պետք է դարձնել այս հանգամանքին»,- ասաց փորձագետը։
Նա կիսում է ուսուցիչների դժգոհությունները, որ թեստերում շատ են հարցերը, որոնք կոնկրետ իրենց պետք չեն։ Ս.Խաչատրյանի կարծիքով, պետք է նաև հանել այն կետը, ովքեր չեն անցնում ատեստավորումը, պետք է գործից ազատվեն։
«Այս իրավիճակում դա անթույլատրելի է։ Եթե դու ուսուցիչ չունես, ինչպե՞ս ես եղած ուսուցիչներին գործից հանում։ Ստացվում է՝ երեխեք ավելի լավ է դաս չանեք, քան անեք։ Դա՞ է մեր քարոզը։ Դրա համար ես առաջարկում եմ առնվազն առաջին հինգ տարում ոչ մի ուսուցչի աշխատանքից չազատել»,- ասաց նա։
Սերոբ Խաչատրյանը կողմնակից է ատեստավորմանը, բայց պայմանով՝ թեստերի որակը բարելավի, դեմ է ատեստավորման դեպքում աշխատավարձերի այդքան մեծ տարբերությանը։
«Չի կարելի մեծ տարբերություն լինի։ Թող լինի 50, 100 տոկոս, բայց ոչ ավելին։ Չի կարելի մի ուսուցչի տալ 80 հազար, մյուսին՝ 250 հազար»,- նշեց փորձագետը։
Սերոբ Խաչատրյանն ասաց, որ ուսուցիչների ատեստավորումն երաշխիք չկա, որ կբարձրացվի կրթության որակը։
«Ատեստավորման պրոցեսի ամենախոցելի կետերից մեկն է, որ ոչ մի երաշխիք չկա, որ այս ամեն ինչից հետո որակը կբարձրանա։ Ուղղակի մարդկանց հավելավճար են տալիս։ Իրենք արժանի են այդ հավելավճարին։ 300 հազար դրամն էլ է քիչ ուսուցչի համար, պետք է ավելի շատ տան, բայց խնդիր եմ տեսնում, որ մյուս ուսուցիչներին էլ չպետք է ասեն՝ դուք 80 հազար ստացեք, որովհետև դուք անպիտան եք։ Այս համակարգի խնդիրն այն է, որ ստեղծում է հաղթողներ և լուզերներ։ Ուսուցիչների մի մասը դառնում է հաղթող, մյուս մասը լուզեր։ Այս պատերազմական պարտություններով անցած երկրում արժի՞ ուսուցիչների մի մասին էլ կպցնել լուզերի պիտակ։ Դա ի՞նչ կտա մեր հասարակությանը»,- ասաց փորձագետը։
Սերոբ Խաչատրյանի կարծիքով, Հայաստանում կրթության որակի բարձրացման համար պետք է նախ այնպիսի միջավայր ստեղծել երկրում, որ սովորելը լինի շահավետ։
«Այսօր մենք երկրում ունենք մի մթնոլորտ, որ սովորելը հեչ էլ ձեռնտու չէ, կարելի է չսովորել ու ավելի շատ բաների հասնել։ Եթե երեխաները չուզեն սովորել, ինչ էլ անես, ուսուցիչներին ատեստավորես, չատեստավորես, շատ բան չի փոխվի։ Պետք է այնպես անել, որ երեխան ինքն ուզի սովորել, ծնողն ինքն ուզի, որ իր երեխան սովորի, այդ դեպքում արդեն իրենք էլ կստիպեն ուսուցիչները լավը լինեն։ Բայց եթե սովորելու մոտիվացիա չկա, ոչ մեկի համար էլ կարևոր չէ սովորելը»,- ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դուք ի՞նչ իրավունք ունեք ինձանից այդ ամբողջը պահանջելու. Շողեր Բաբայան
- Ինչ է ակնկալում կառավարությունն ուսուցիչներից
- Ուսուցիչները թեստ են կազմել կրթության ոլորտի պատասխանատուների համար. Պատրա՞ստ եք
- Նախագիծ. փոփոխություններ ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում
- Ժաննա Անդրեասյան. Կամավոր ատեստավորման կարգում նախաձեռնել ենք մի շարք փոփոխություններ
- Հենց հերթը հասնում է ուսուցչին՝ բյուջեն սո՞ւղ է. Շողեր Բաբայան
- Գործադիրը նվազեցրեց ուսուցիչների մեկ դրույքի դասաժամերի քանակը
- Չենք լռելու, ուսուցիչները ոգևորված են, կրակը վառված է. Շողեր Բաբայան
- Ժաննա Անդրեասյանը խնդրել է ուսուցիչներին հնարավորինս կոնկրետ ձևակերպել իրենց առաջարկները
- Թմբիրից արթնացել է ուսուցիչը, բավական է․ ուսուցիչ
- Պետք է ոչ թե շատախոսել, այլ ճիշտ լուծում գտնել, որ լավ լինի երեխային, ծնողին, ուսուցիչն էլ սիրով աշխատի. մեթոդիստ
- Ուսուցիչը չի կարող միայն աշխատել ու վիրավորվել. Նունե Գալստյան
- Այո, 35 000 ուսուցիչ պատրաստ է ազատման դիմում գրել. Շողեր Բաբայան
- Ուսուցիչ. Ուսումնական տարին սկսել է, բայց չկան ոչ թեմատիկ պլան, ոչ դասագրքեր
- Շողեր Բաբայան. Ուսուցիչը համբերությունից դեռ այսքան դուրս չէր եկել
- Քանի՞ ուսուցիչ է 400 հազար դրամ ստանում. Գալստյանը՝ ԿԳՄՍ նախարարին
- Նոր չափորոշիչները նոր մոտեցումներ են պահանջում. Նախարարը՝ դժգոհող ուսուցիչներին
- Ծիծաղո՞ւմ եք դուք մեր վրա. Ուսուցիչների բողոքի ակցիան ԿԳՄՍՆ մոտ
- Ուսուցիչը մեկ օր անգամ չի կարողանա դիմանալ առանց գնահատման
- Երկարաձգվել է կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների վերապատրաստման դիմում-հայտերի ժամկետը
- Կատեստավորվեն երաժշտական, արվեստի և մարզադպրոցների մանկավարժները