Բանկային հաշիվներում 2 մլն դրամից ավելի գումար ունեցող բռնագաղթածներին 50-հազարական դրամի չի տրվի
Կառավարության՝ նոյեմբերի 9-ի նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանն առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել 2020 թվականի 44-օրյա պատերազմին նահատակվածների հիշատակը,որից հետո անցան օրակարգային հարցերի քննարկմանը:
«Նախագծով առաջարկվում է ԼՂ-ից բռնի տեղականվածների համար իրականացնել երկամսյա սոցիալական աջակցություն՝ նոյեմբեր-դեկտեմբերի համար 50-հազարական դրամի չափով՝ առաջնային սոցիալական ծախսերը հոգալու նպատակով»,-ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը:
Նրա խոսքով, միջոցառման շահառու կհանդիսանան 100 հազար դրամ սոցիալական աջակցության շահառուները՝ որոշ բացառություններով, իսկ շահառու չեն հանդիսանա նոյեմբերի 15-ի դրությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող, ՀՀ-ում չգտնվող և իրենց բանկային հաշիվներում 2 մլն դրամից ավելի գումար ունեցող անձինք:
«Խոսքը ոչ թե ընտանիքի անդամների կամ երեխաների, այլ այն անձանց մասին է, որոնք ունեն այդ դրամական միջոցները, բայց բացառություն կկազմեն զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հատուցում ստացող անձինք: Ծրագրից չեն կարող օգտվել մինչև տեղահանումը Հայաստանում հաշվառվածները, իսկ օգտվողը կտա իր բանկային հաշիվների հանրագումարային մնացորդը ստուգելու հնարավորություն»,-ասաց Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ դրամական աջակցություն ստանալու համար անհրաժեշտ կլինի ներկայացնել մեկանգամյա էլեկտրոնային դիմում, որը կսկսեն ընդունել հաջորդ շաբաթվանից սկսած:
Նարեկ Մկրչյանը տեղեկացրեց, որ վճարումներն իրականացվելու են անկանխիկ եղանակով և դրա համար պահուստային ֆոնդից հատկացվում է շուրջ 10 մլրդ դրամ:
Նիկոլ Փաշինյանն էլ պարզաբնեց, որ այստեղ տրամաբանությունն այն է, որ այս ծրագրերի արդյունքում բռնի տեղահանվածները պետք է հյուրանոցներից դուրս գան, այլ տեղերում բնակվեն, որպեսզի հյուրանոցները վերադառնան իրենց բիզնես տրամաբանությանը:
Հարակից հրապարակումներ`
- Անարդարության զգացումը բռնագաղթածներին տանելու է հիասթափության, ապա՝ օտարացման և արտագաղթի. Արկադի Մեհրաբյան
- Իշխանությունները ոտնահարում են բանկային գաղտնիքի սահմանադրական իրավունքը. Ռոբերտ Հայրապետյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան