Արցախի սահմանադրական բոլոր մարմինները՝ ղեկավարներով հասարակական հիմունքներով շարունակում են զբաղեցնել այդ պաշտոնները.Արթուր Հարությունյան
«Արցախի սահմանադրական բոլոր մարմիններն իրենց ղեկավարներով հասարակական հիմունքներով շարունակում են զբաղեցնել այդ պաշտոնները և մեր բոլոր սահմանադրական մարմինները հրամանագրով պահպանվելու է»,-Արցախի հանրային հեռուստատեսությամբ հայտարարեց ԱՀ պետական նախարար Արթուր Հարությունյանը:
Նա նշեց, որ հետագայում որոշակի աշխատանքներ կատարելու անհրաժեշտության դեպում Արցախի պետական ինստիտուտները դրանք կիրականացնեն։
Հարությունյանը հայտնեց, որ Արցախի Հանրապետության կառավարությունը որևէ ծրագիր չի կարող իրականացնել, քանի որ բացակայում են ֆինանսական ռեսուրսները:
«Մեր հայրենակիցների սոցիալական, առողջապահական, կրթական և այլ հարցերի վերաբերյալ կարգավորումները տրվում են ՀՀ կառավարության կողմից»,-հայտնեց պետնախարարը՝ պարզաբանելով, որ ողջ պարտավորությունը ստանձնել է ՀՀ-ի կառավարությունը:
Հարությունյանը տեղեկացրեց, որ Արցախի Հանրապետության կառավարությունն ունի տարբեր ձևաչափերով հանդիպումների, քննարկումների օրակարգ, որի ժամանակ ապահովվում է Արցախի ժողովրդի խնդիրների լուծման գործընթացը՝ առաջարկություններ ներկայացնելով ՀՀ գործադիրին:
ԱՀ պետնախարարի խոսքով՝ ներկայում ՀՀ պետական կառույցների հետ գնում է բազաների հանձնման-ընդունման գործընթաց:
Նա նաև տեղեկացրեց, որ Փարաքար համայնքում և ՀՀ մարզկենտրոններում բացվել են սպասարկման կենտրոններ, որոնք զբաղվում են բռնագաղթածների խնդիրներով: