Զուրաբիշվիլին Ելիսեյան պալատում հանդիպել է Մակրոնին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մասնակցել է Փարիզի Ելիսեյան պալատում Խաղաղության ֆորումից առաջ կազմակերպված ընդունելությանը: Այս մասին գրում է Aliq.ge-ն ՝ հղում անելով RadioTavisupleba-ին:
Տեղեկության համաձայն՝ ընդունելությանը մասնակցել են նաև աշխարհի տարբեր երկրների առաջնորդներ: Զուրաբիշվիլին հանդիպել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Վրաստանի կառավարությունը պնդում է, որ Զուրաբիշվիլին այցի հարցով գործադիրին չի դիմել։ Նախագահի վարչակազմը հաստատել է տեղեկությունը, որ նախագահը այցի համար կառավարության հավանությունը չի խնդրել։