Իրանի ԱԳՆ-ն անխուսափելի է համարել Մերձավոր Արևելքում պատերազմի մասշտաբների ընդլայնումը
Պաղեստինա-իսրայելական հակամարտության մասշտաբների ընդլայնումն անխուսափելի է Գազայի դեմ իսրայելական ռազմական գործողությունների աճող ինտենսիվության պատճառով: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ նման հայտարարություն է արել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Քաթարի իր գործընկեր Մուհամմեդ բին Աբդել Ռահման Ալ Թանիի հետ հեռախոսազրույցում։
«Գազայի խաղաղ բնակչության դեմ պատերազմի աճող ինտենսիվության պատճառով պատերազմի մասշտաբների ընդլայնումն այժմ անխուսափելի է դարձել»,-մեջբերում է իրանական Tasnim գործակալությունը Աբդոլլահիանի խոսքերը:
Հարակից հրապարակումներ`
- Պաղեստինում հույս ունեն, որ ԱՄՆ-ը կհամոզի Իսրայելին դադարեցնել կրակը Գազայում
- NYT. ՀԱՄԱՍ-ը պատերազմ է սկսել Իսրայելի հետ՝ պաղեստինյան խնդրին վերադառնալու համար
- Թուրքիան հերքում է 2 միլիարդ դոլարի դիմաց 1 միլիոն պաղեստինցիների ընդունելու մասին լուրերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան