«Կրիմինալ» ոչ մի բան չկա, քաղաքական հետապնդում է․ Հրանտ Բագրատյան
Խափանման միջոցի կիրառումն այս դեպքում անհասկանալի էր։ Բազամաթիվ դեպքերում խափանման միջոցի կիառումը դարձել է մի ձևի պատիժ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան։
Ըստ նրա՝ բռնության վերաբերող հոդվածը, որն ընդունվել է վերջերս, օգտագործվում է ընդդիմության դեմ։
«Այն մարդը՝ ՔՊ-ական ճաղատ պատգամավորը, որն ասում էր՝ «ականջ, լեզու կտրել», այստեղ քաղաքական որևէ ենթատեքստ չկա, նա իհարկե պետք է դատվեր։ Ինչ վերաբերում է «բորդյուր լիզել,կրծել» Փաշինյանի արտահայտություններին, կարելի է փոխաբերական իմաստով քաղաքական երանգ տալ։ Բայց եթե Փաշինյանի նկատմամբ ոչինչ չեն ձեռնարկում, իմ պարագայում ընդհանրապես ոչինչ չպետք է ձեռնարկեն։ Ես ասել եմ՝ «վերացրեք այդ մարդուն», նկատի ունենալով վերացնել իշխանությանը։ «Վերացնել» բառը բռնություն չի նշանակում, այլ նշանակում է հեռացնել։ Շատ զարմացած եմ՝ ես քաղաքական գործիչ եմ, ելույթ եմ ունեցել, ասել եմ՝ լավ եմ արել։ Հարենիք կորավ։ Այդ ելույթից մեկ ամիս անց Ղարաբաղը հայտնվեց Արդրբեջանի կազմում»,- նշեց Բագրատյանը։
Նրա խոսքով՝ իր դեմ հարուցվածը գործը զուտ քաղաքական հետապնդում է։
«Քրեական կամ «կրիմինալ» ոչ մի բան չկա, քաղաքական հետապնդում է։ Առջևում նոր զիջումներ կան՝ Սյունիք, Տավուշ և այլն»,- ասաց Բագրատյանը։
Հիշեցնենք, որ դատարանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը և վերացրեց Հրանտ Բագրատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելը։
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Բագրատյանի խափանման միջոցը փոխվեց
- ՀՀ իշխանություններն իմ դեմ քրեական գործ են հարուցել․ Հրանտ Բագրատյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները