«Հրապարակ». Չեն բացառում, որ վնասը հետ վերադարձնելով հարցը կփակվի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Արման Բարխուդարյանի հետ բերման ենթարկված թաղապետարանի պաշտոնյաներն օրերս ազատվել են զբաղեցրած պաշտոններից։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն նոյեմբերի 2-ին բերման էր ենթարկել, ապա ժամեր անց ազատել նրան, համայնքապետարանի կոմունալ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանին, առևտրի բաժնի պետ Հրայր Արամյանին և կոմունալի աշխատակից Վան Հարությունյանին: Եվ չնայած պաշտոնապես հաստատվեց բերման ենթարկելու լուրը, սակայն իրավապահները մեկ շաբաթ է՝ լռում են, որևէ հաղորդագրություն չեն տարածել։
Իշխանական աղբյուրները չեն բացառում, որ պաշտոնյաների ազատմամբ և վնասը հետ վերադարձնելով հարցը կփակվի։ Ըստ տեղեկությունների՝ Բարխուդարյանը և ենթակաները բերման էին ենթարկվել գնումների գործընթացում պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում