Նեթանյահու. Գազան պետք է ապառազմականացվի և վերակառուցվի
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ վերականգնված և ապառազմականացված Գազայի հատվածում արմատականների համար տեղ չպետք է լինի։
«Ինձ համար պարզ է, թե ինչպիսին պետք է լինի Գազայի ապագան։ Այս ճակատամարտի վերջում ՀԱՄԱՍ-ը կվերանա, մենք կոչնչացնենք ՀԱՄԱՍ-ին ոչ միայն հանուն մեզ, այլև հանուն քաղաքակրթության, հանուն պաղեստինցիների և իսրայելցիների։ Մենք ցանկանում ենք տեսնել Գազան ապառազմականացված, արմատական տարրերից մաքրված և վերակառուցված»,- «Իզվեստիա»-ի փոխանցմամբ, ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում:
Ինչպես նշել է Նեթանյահուն, Իսրայելը չի ձգտում ոչ գրավել, ոչ օկուպացնել Գազայի հատվածը, ոչ էլ կառավարել այն: Սակայն որոշ ժամանակ․ ըստ նրա, Իսրայելին անհրաժեշտ կլինեն «հուսալի ուժեր», որոնք անհրաժեշտության դեպքում կմտնեն Գազա և կկանխեն ՀԱՄԱՍ-ի վերածնունդը։
Հարակից հրապարակումներ`
- Պաղեստինում հույս ունեն, որ ԱՄՆ-ը կհամոզի Իսրայելին դադարեցնել կրակը Գազայում
- Իսրայելի ՊՆ.1982 թվականից ի վեր առաջին անգամ պահեստայիններն ամբողջությամբ գտնվում են Գազայում
- Գազայում ավելի քան 2,8 հազար մարդ փլատակներում է
- Նեթանյահուն հայտարարել է՝ Գազայում հրադադար չի լինի
- Նեթանյահուն հայտարարել Է պատերազմի նոր փուլի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները