Փաշինյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ա. Խանին
Նիկոլ Փաշինյանը «Փարիզի խաղաղության համաժողով»-ի շրջանակում հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ա. Խանի հետ: Այս մասին հայտնում են Կառավարությունից։
«Զրուցակիցները քննարկել են միջազգային արդարադատությանը և իրավունքին վերաբերող հարցեր, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»,- ասվում է հաղորդագրությունում։
Քարիմ Ա. Խանы բրիտանացի իրավաբան է։ Ի դեպ՝ այս տարվա մայիսին ՌԴ-ն հետախուզում էր հայտարարել նրա նկատմամբ՝ Պուտինին ձերբակալելու օրդեր տալու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան