Կայացավ սամբոյի ԱԱ-ի բացման պաշտոնական արարողությունը
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած բացման հանդիսավոր արարողությամբ տրվել է Սամբոյի աշխարհի առաջնության պաշտոնական մեկնարկը:
Արմսպորտի փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, սամբոյի Հայաստանի և միջազգային ֆեդերացիաների ղեկավարները:
Բացման արարողության ժամանակ պարային ու ակրոբատիկ գեղեցիկ շոու ծրագրի միջոցով ներկայացվել է սամբո մարզաձևի ավանդույթները, հայկական սամբոյի պատմությունը ևն հաջորդել է մասնակից ավելի քան 70 երկրների դրոշների շքերթը, այնուհետև Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը «Խաղաղության մեդալով» է պարգևատրել Միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովին: Ի դեպ, «Խաղաղության մեդալը» պատրաստել է աշխարհի չեմպիոն Սերգո Չախոյանը:
Սամբոյի միջազգային ֆեդերացիայի (FIAS) նախագահ Վասիլի Շեստակովը FIAS-ի անունից ողջունել է տարվա գլխավոր մարզական միջոցառման մասնակիցներին և հյուրերին: Միջազգային ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ այս տարի սամբո մարզաձևը տոնում է իր 85-ամյա հոբելյանը և այդ առիթով Հայաստան են ժամանել անվանի սամբիստներ աշխարհի տարբեր անկյուններից:
«Դուք ներկա եք իսկական մարզական տոնի այս հրաշալի մարզահամալիրում: Շնորհակալությունս եմ հայտնում Հայաստանի կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը և Հայաստանի ազգային օլիմպիական կմիտեին և Հայաստանի սամբոյի ֆեդերացիային՝ աշխարհի առաջնությունն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար»,- նշել է Շեստակովը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին