Գաղափարախոսությունների վայրիվերումները
Սոցիալական լրահոսով իջնելիս առաջինն ուշադրությունս սրում եմ ընկերներիս մտքերի վրա։ Մանավանդ երբ ինձ հերթական անգամ ասում են՝ քո ժամանակը չի եկել։ Մտքերը նկատի ունեն։ Ավելի ճիշտ՝ դրանց ընկալումը։ Ու ես հերթական անգամ հիշում եմ մսով կարկանդակի անեկդոտը․ Իրականում՝ անցար․․․
«Ադրբեջանն առաջին անգամ պետություն դարձավ, երբ ռամիլ սաֆարովին տուն տարավ IMHO»,-գրել է ընկերուհիս։
Սրա մասին էի մտածում։ Համաձայն եմ։ Առաջին անգամ եվրոպան ակնհայտորեն թքեց հանցանքի, արդարադատության, բարոյականության, մարդկայնության ու մարդության վրա ու գնաց ադրբեջանի ցանկությունների հետքով ու հանձնեց քնած հայ սպային կացնահարած մսագործին իր հերոսացման գաղափարախոսությանը։
Բայց սա չէր բերի, կարծում եմ, ադրբեջանի վերելքին, նիկոլների քայլերգին ու Հայասպանությանը, եթե սկսված չլիներ տրամաբանության խեղումը, կորուստը, մասամբ՝ հերոսացման անփաստարկումը մեր մեջ։
Նույնիսկ մեր չէ, արդեն՝ երեխաների։
- Ո՞վ է Գուրգեն Մարգարյանը,-տարիներ առաջ հարցրեց կամերայով լրագրողը աշակերտներին։
-Հերոս,-պատասխանում են երեխաները, որ եկել են հարգելու նրա հիշատակը։
- Ինչու՞ է հերոս,- առաջ է տանում լրագրողը։
- Որովհետև նրան սպանել են թրքերը,- պաասխանում են, ու ես հասկանում եմ, որ դպրոցը անդունդ է գլորվում։
Մենք էլ իր հետ։
Պե՞տք է ավելի մանրամասն, թե ինչու։
Ա. Ո.
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան