Հայաստանը չկա, որովհետեւ Նիկոլը մեր երկիրը դրել է Թուրքիայից տոտալ ենթակայության տակ. Շարմազանով
«Նիկոլիզմը՝ էպիդեմիա է, որը կարող է մահացու լինել պետականության համար։ Երբ Արցախի ու ասֆալտի միջև ընտրում ես ասֆալտը, իսկ հաղթանակի ու պարտության միջևընտրում ես պարտությունը՝ վեր ես ածվելու ասֆալտի վրա թուրքական ֆուռերի վարորդներին «կուկուռուզ» մատակարարողի»,- գրել է ՀՀԿ ԳՄ ադամ Էդուարդ Շարմազանովը։
«Մեր տունը մենք ենք մեր ձեռքով քանդել, երբ կապիտուլյացիայից հետո գնացել ու Նիկոլ ենք ընտրել՝ արժանանալով և դաշնակիցների, և գործընկերների, և նույնիսկ թշնամիների զարմանքին։
Ադրբեջանը և Արեւմուտքի, և Իրանի, և ՌԴ-ի հետ հարաբերություններ է ամրապնդում՝ օգտվելով Փաշինյանի անզոր ու իզմեր չունեցող կարգավիճակից։
Ալիեւին Արևմուտքը համարում է «վստահելի գործընկեր», իսկ Ռուսաստանն ու Իրանն էլ՝ երկարաժամկետ ռազմավարություն են մշակում։
Իսկ ու՞ր է Հայաստանը։
Հայաստանը չկա, որովհետեւ Նիկոլը մեր երկիրը դրել է Թուրքիայից տոտալ ենթակայության տակ։
Աշխարհն էլ մեր փոխարեն պայմանավորվում է ոչ թե Հայաստանի, այլ ՝թուրքերի հետ։
Նիկոլիզմը դա էպիդեմիա է, որը կարող է մահացու լինել պետականության համար, ինչպես կոյուղաջրերի օգտագործումը մարդու համար»,- գրառման մեջ նշել է Էդուարդ Շարմազանովը։