Առնվազն 25 մարդ է զոհվել Գազայում իսրայելական դպրոցի վրա հարձակման հետևանքով
Քսանհինգ մարդ է զոհվել Գազայի հատվածում գտնվող Ալ-Բուրաք դպրոցի վրա իսրայելական հարձակման հետևանքով։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Al-Jazeera-ին ասել է Աշ-Շիֆա հիվանդանոցի տնօրեն Մուհամմեդ Աբու Սալմիան:
«Ալ-Բուրաք հիվանդանոցի վրա հարձակումից հետո մենք ստացել ենք 25 զոհ»,- ասել է նա։
Հոկտեմբերի 7-ին Իսրայելը ենթարկվել է աննախադեպ մասշտաբի հրթիռային հարձակման Գազայի հատվածից «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողության շրջանակներում, որը հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը։ Դրանից հետո կազմակերպության մարտիկները մտել են հարավային Իսրայելի սահմանային շրջաններ, որտեղ կրակ են բացել ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց վրա, ինչպես նաև ավելի քան 200 պատանդ վերցրել։ Իսրայելում, տեղական իշխանությունների տվյալներով, զոհվել է ավելի քան 1,4 հազար մարդ, այդ թվում՝ 300 զինվորական, ավելի քան 5 հազարը վիրավորվել է։