Թումանյանը քո ես-ին՝ «Մի՞թե դժվար է»
Հովհաննես Թումանյան թանգարանը, որի տնօրեն Անի Եղիազարյանը ԿԳՄՍ նախարարի հրամանով ազատվել է աշխատանքից, դեռևս տնօրեն չունի, ընդունում-հանձնում տեղի չի ունեցել։
«Թանգարանի տնօրենի պարտականությունները դրված են եղել թանգարանի փոխտնօրեն Մանե Խաչատրյանի վրա, բայց նա գրավոր նույն օրը հրաժարվել է այդ պարտականությունները ստանձնելուց։ Մինչ օրս ես որևէ այլ տեղեկություն չունեմ, հանձնում դեռ չի իրականացվել։ Փաստացի հոկտեմբերի 27-ից, որ օրը ինձ հետ լուծվել է պայմանագիրը, գոնե կնիքը չի օգտագործվել, որովհետև ես դեռ հանձնում չեմ իրականացրել, որևէ մեկին չեն ներկայացրել՝ ում ես պետք է հանձնեմ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Անի Եղիազարյանը։
Նրա խոսքով, իր՝ աշխատանքից ազատման վերաբերյալ ԿԳՄՍ նախարարության, նախարար Ժաննա Անդրեասյանի պարզաբանումները թերություններ ունեն։
«Ինչ վերաբերում է կիրակի օրը տիկին նախարարի հրապարակմանը ֆեյսբուքյան էջում, առայժմ լուռ կմնամ։ Ինձ թվում է՝ առավել քան խոսուն է հրապարակումը, օրը, հարցի լուծման մեթոդը։ Ապրենք, կտեսնենք»,- ասաց Ա. Եղիազարյանը։
Անի Եղիազարյանը համաձայն չէ նախարարի հրամանին, պարտադիր վիճարկելու է դատարանում։
Panorama.am-Թումանյան և այսօր. ինչ զուգահեռներ կարո՞ղ եք անցկացնել։
Անի Եղիազարյան-Ինչ վերաբերում է Թումանյանի ներկայությանը. բացարձակ ներկա է Թումանյանը։ Պետք է ասեմ՝ ոչ թե ուրախ եմ դրա համար, այլ շատ ցավոտ է ինձ համար։ Այն բարձրաձայնած խնդիրները, որոնք 100-104 տարի առաջ Թումանյանը ներկայացրել է, մենք հիմա նույն կետում ենք, ոչինչ մեր կյանքում ավելի լավը տեղի չի ունեցել։ Միայն այն, որ մենք ունեցել ենք անկախություն, բայց այն անկախության գիտակցման ճանապարհը պատշաճ չի եղել։ Այդ գիտակցումի համար էր Թումանյանը ժամանակին պայքարում, երբ որ Ցեղասպանությունից անմիջապես հետո 1917 թվականին նախաձեռնեց ստեղծել Հայկազյան ընկերություն։ Սա բացառիկ մի ընկերություն էր, որի կանոնադրության հիմքի վրա ընդամենը 1-2 տարի հետո պետք է ձևավորվեր պետական համալսարան ու նույն շրջանում Թումանյանը խոսում էր ակադեմիայի հիմնադրման գործունեության մասին։
Սրանք հիմնասյուներ են ցանկացած պետության, ժողովրդի համար, ուր մնաց թե մեր, որ հնագույն մշակութային ազգ եք, դրա կրողը պետք է լինենք պատշաճի։ Սրանով է գալիս Թումանյանի ներկայությունը նորից մեր կյանք, որ բարձրաձայնած խնդիրներն այսօր մեր առօրյայի մաս են կազմում և լռեցնել Թումանյանին, ականջալուր չլինել նրա խոսքին և այդ ականջալուր լինելը միայն Հայաստանում չէ, այլ Հայաստանի սահմաններից դուրս, որտեղ հայ խոսքը, հայ լեզուն, հայ միտքը շատ մեծ նահանջ է ապրում, ուրեմն սա կրկին գալիս է մեզ խորհելու տեղ տալու՝ ինչո՞ւ ենք վարվում ինքներս մեզ հետ այդպես, ի վերջո ի՞նչ ենք ուզում մենք։
Panorama.am-Այս օրերը նկարագրող ո՞ր ստեղծագործություն կհիշեք, որի հետ զուգահեռները, կապն ամուր է։
Անի Եղիազարյան-Դրանք առավելապես Թումանյանի ստեղծագործական ժառանգության հոդվածներում տարածված հատվածն է։ Ես կընդգծեմ առավելապես մեկ հոդված, որը Թումանյանը գրել է 1913 թվականին՝ «Մի՞թե դժվար է», որտեղ Թումանյանը խոսում է տիեզերական կյանքի և փոքրիկ ես-ի մասին։ Այդ հակադրությունը շատ խոսուն է։
Հարակից հրապարակումներ`
- Թումանյանի թանգարանի տնօրենինքնակամ մեկնել է՝ ավելի քան քսան օր կառույցը թողնելով առանց ղեկավարման․ ԿԳՄՍ նախարար
- ԿԳՄՍ փոխնախարարի արձագանքը՝ Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնում յուրայինի նշանակելու մասին
- Ստորագրահավաք՝ ի պաշտպանություն Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի
- ԿԳՄՍ նախարարությունը՝ Թումանյանի թանգարանի տնօրենին պաշտոնից ազատելու մասին
- Թումանյանի թանգարանի նախկին տնօրենը կդիմի դատարան
- Թումանյանի թանգարանի տնօրեն. Իմ դեմ խմորվող դավադրությունը ստացավ իր մարմինը՝ մեկ հրամանի մեջ խտացված
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան