Արամ Ա. կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Արևելյան, Արևմտյան և Կանադայի թեմերի հանդիպումը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել արևելյան, արևմտյան և Կանադայի թեմերի հանդիպումը։ Վեհափառը շեշտել է թեմերը վերակենսավորելու հրամայականը՝ Սփյուռքի վերակազմակերպման աշխատանքների շրջանակում։
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին նախագահութեամբ, Ուաշինկթընի մէջ տեղի ունեցաւ Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան ու Արեւտեան եւ Գանատայի թեմերու առաջնորդ սրբազաններու՝ Գերշ. Տ. անուշաւան Արք. Դանիէլեանի, Գերշ. Տ. Թորգոմ Եպս. Տօնոյեանի եւ Գերշ. Տ. Բաբգէն Արք. Չարեանի եւ ազգային վարչութեանց դիւաններու հանդիպումը։ Հանդիպման ներկայ էր նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի համա-ատենապետ Ստեփան Տէր Պետրոսեանը։
Հանդիպումին Վեհափառ Հայրապետը շեշտեց մեր թեմերը վերակենսաւորելու հրամայականը Սփիւռքի վերակազմակերպման աշխատանքներու ծիրէն ներս։ Ապա, այս ուղղութեամբ ան կատարեց շարք մը մատնանշումներ եւ թելադրեց անհրաժեշտ ծրագրումները կատարել։
Հանդիպման ընթացքին քննարկուեցան միջ-թեմական գործակցութեան, կանոնագրութեան, երիտասարդութեան, քրիստոնէական դաստիարակութեան եւ այլ մարզերու առնչուած հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում։