Տնտեսություն 13:06 10/11/2023 Հայաստան

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում սեփականատեր է փոխվել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (ԶՊՄԿ) 12,5 տոկոսի բաժնետեր, Ռուսաստանի առողջապահության նախկին նախարար Միխայլ Զուրաբովը այլևս կոմբինատի բաժնետեր չէ։ Այս մասին գրում է Civilnet.am-ը՝ վկայակոչելով  կոմբինատի իրական շահառուների հայտարարագիրը, որը ներկայացվել է հոկտեմբերի 20-ին։

Զուրաբովը Պղնձամոլիբդենայինում բաժնեմասը տնօրինում էր «Զանգեզուր մայնինգ» և «Մուն մեթալս» և Walnort Finance Limited ընկերությունների միջոցով։ Նա բաժնեմասը հանքավայրում ձեռք էր բերել 2020-ին։ ԶՊՄԿ-ի բաժնեմասի այս հատվածի հետքերն ի վերջո հասնում էին Կիպրոսում գրանցված Walnort Finance Limited ընկերություն։ Դեռ 2019-ին գրել էինք, որ Walnort Finance Limited-ը գրանցված է նույն հասցեում, ինչ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եղբայրներին պատկանող ընկերությունը։ Բացի այդ, Միխայիլ Զուրաբովը տնօրենների խորհրդի անդամ ու համասեփականատեր էր Վանեցյաններին պատկանող Exoil Group-ում, որը բուսայուղերի խոշոր արտադրող է։ Զուրաբովն իր բաժնեմասը վաճառել ու տնօրենների խորհրդի կազմից դուրս է եկել այս ամռանը։ Ինչևէ, 2020-ից կոմբինատի 12,5 տոկոսը տնօրինում էր Զուրաբովը։

Բացի այն, որ ԶՊՄԿ իրական շահառուների ցանկի վերջին տվյալներում Զուրաբովի անունը բացակայում է, փայաբաժնի սեփականատիրոջ փոփոխության մասին է վկայում միջանկյալ ընկերությունում փոփոխությունը, որ պատկանում էր Զուրաբովին։ Մասնավորապես, եթե նախկինում «Զանգեզուր մայնինգ»-ի միակ բաժնետերը Զուրաբովն էր, այժմ ընկերության նոր սեփականատերեր են դարձել Իտալիայի քաղաքացի Իգնասիո Գուայան և Շվեյցարիայի քաղաքացի Կարլոս Բալեստերոս Չերպը։ Զուրաբովն այլևս չի հիշատակվում որպես ընկերության սեփականատեր։ Իտալիայի և Շվեյցարիայի քաղաքացիները այսպիսով դարձել են Պղնձամոլիբդենայինի 12,5 տոկոսի սեփականատերեր։ Նրանք գործարքն իրականացրել ու բաժնեմասը ձեռք են բերել Շվեյցարիայում գրանցված Bell Capital Switzerland ընկերության միջոցով։

Bell Capital Switzerland. իրավաբանական ընկերություն՝ հեռահար նպատակներով

Իգնասիո Գուայան ու Կարլոս Բալեստերոս Չերպը Bell Capital Switzerland-ը հիմնել են 2021-ին։ Ընկերությունը զբաղվում է խորհրդատվությամբ, իրավական աջակցությամբ, տարբեր գործարքների կազմակերպմամբ։

ՍիվիլՆեթի աղբյուրները պնդում են, որ Զուրաբովի և Bell Capital-ի միջև այս գործարքն իրականում Զուրաբովի՝ ԶՊՄԿ-ում ունեցած վիճելի ակտիվի կամ ավելի ճիշտ՝ դրա հետ կապված դատական գործի փոխանցում է Bell Capital-ին։ 2021-ին Զուրաբովը դատի էր տվել ԶՊՄԿ-ի մեծամասնական բաժնետեր, ռուս օլիգարխ Ռոման Տրոցենկոյի ընկերությանը։ Զուրաբովը հայաստանյան դատական ատյաններում պահանջում է անվավեր ճանաչել կոմբինատի հիմնական բաժնեմասի վաճառքը Տրոցենկոյին։ Հայցի հիմքում այն հանգամանքն է, որ ըստ ԶՊՄԿ կանոնադրության՝ կոմբինատն իր բաժնեմասը վաճառելիս պետք է նախևառաջ առաջարկեր բաժնետերերին։ Զուրաբովը մեկ այլ հայցով պահանջում է անվավեր ճանաչել Տրոցենկոյի կողմից կոմբինատի 15 տոկոսի նվիրատվությունը կառավարությանը։

Հայկական դատական ատյաններում Զուրաբովը դեռ հաջողություններ չունի։ Ըստ ՍիվիլՆեթի աղբյուրների՝ նրա բաժնեմասի վաճառքն իրավաբանական ընկերության մի քանի առանձնահատկություն ունի.

Շվեյցարական ընկերությունն իրականում իրավաբանական-ներդրումային ընկերություն է, որը զբաղվում է դատական խոշոր գործընթացներով։ Ընկերությունը ձեռք է բերում վիճելի ակտիվ, որը հնարավորություն ունի դատական ատյանում հաջողության հասնելու։ Հետագայում դատական հաջողությունից հետո ընկերությունը կարող է ունենալ մեծ փոխհատուցում և ըստ էության արդարացնել կատարած ներդրումը։
Եթե համարենք, որ Զուրաբովի բաժնեմասի ձեռքբերողներից Իգնասիո Գուայան մասնագիտացած է միջազգային առևտրային արբիտրաժի գործերում, այս սցենարը իրատեսական է։ Սա կարող է նշանակել նաև, որ Պղնձամոլիբդենայինում բաժնեմասերի վաճառքի շուրջ Զուրաբովի, Տրոցենկոյի ու ՀՀ կառավարության վեճը կարող է շարունակվել միջազգային արբիտրաժային դատարաններում։ Սա գնորդի համար կարող էր հետաքրքիր հնարավորություն լինել։
Դեռ հստակ չէ՝ Զուրաբովի և Bell Capital-ի միջև բաժնեմասի փոխանցման գործարքն ինչ պայմաններ ունի։ Եթե Bell Capital-ը իրավաբանական ընկերություն է, որ ԶՊՄԿ բաժնեմասի հետ ձեռք է բերել նաև դատական գործը, ապա դա կարող է նշանակել, որ Զուրաբովն ու շվեյցարական ընկերությունը կարող էին լրացուցիչ պայմանավորվածություններ ձեռք բերել դատական գործընթացի դրական ելքից բխող փոխհատուցումների վերաբերյալ։
Քրեական վարույթ և արգելանքներ՝ Զուրաբովի բաժնեմասի վաճառքից հետո

Նոյեմբերի 4-ին Գլխավոր դատախազությունը հաղորդեց, որ փողերի լվացման հատկանիշներով հանրային քրեական հետապնդում է իրականացվել Կարեն Վանեցյանի նկատմամբ։ Ըստ դատախազության հաղորդագրության՝ ԶՊՄԿ-ի 12,5 տոկոսը «Զանգեզուր մայնինգ» ընկերության միջոցով 2013-2018 թթ․ պատկանել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին։

«Կ.Վ.-ն [Կարեն Վանեցյանը – խմբ], տեղեկացված լինելով, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի 12,5 տոկոս բաժնետոմսերը Մ.Մ.-ին [Միքայել Մինասյանին – խմբ] պատկանող ընկերությանն են անցել հանցավոր ճանապարհով, նպատակ ունենալով իր համար ակնհայտ շահավետ պայմաններով դառնալ այդ բաժնետոմսերի փաստացի սեփականատեր, միաժամանակ թաքցնել և խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը, պատկանելությունը, տնօրինման եղանակը, դրան հաղորդել է օրինական քաղաքացիաիրավական գործարքների արդյունքում ստացված գույքի տեսք: Կ.Վ.-ն 1 մլրդ դրամով և 13 մլն ԱՄՆ դոլարով օֆշորային կազմակերպության միջոցով ձեռք է բերել և տնօրինել հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով՝ առնվազն 14 մլրդ 526 մլն 300 հազար դրամ արժողությամբ գույքը»,- նշվում էր դատախազության հաղորդագրությունում։

Քրեական վարույթը, սակայն, հարուցվել է այն բանից հետո, երբ Զուրաբովն արդեն վաճառել էր կոմբինատում իր բաժնեմասը։ Կարելի է ենթադրել, որ այս վարույթով դատախազությունը փորձել է միջամտել Զուրաբովի բաժնեմասի վաճառքի գործարքին։

Այդուհանդերձ, օրեր առաջ՝ նոյեմբերի 7-ին, արգելանք է դրվել կոմբինատի բաժնեմասերի վրա։ Իսկ հաջորդ օրն էլ արգելանք է դրվել կոմբինատի միջնակյալ ընկերություններից «Մուն մեթալս»-ի բաժնետոմսերի վրա։ Այս մասին տեղեկանում ենք իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրից։

Տրոցենկոն՝ ԱՄՆ պատժամիջոցների տակ

Ամեն ինչ հարթ չէ նաև Պղնձամոլիբդենայինի մեծամասնական բաժնետեր Ռոման Տրոցենկոյի մոտ. նրա որդին՝ ԶՊՄԿ հիմնական բաժնետեր Գլեբ Տրոցենկոն, անցած շաբաթվանից հայտնվեց ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների ցանկում։ Ըստ հաղորդագրության՝ Տրոցենկոների ընտանիքը ռուսական մեծահարուստ ընտանիք է, որը մտերիմ է Վլադիմիր Պուտինի հետ՝ «իրենց հարստությունը պահելու համար»։ Պատժամիջոցների ցանկում ներառված են Տրոցենկոների ընտանիքին պատկանող Aeon Corporation ներդրումային ընկերությունը, շինարարական, մետաղական այլ ընկերոթյուններ ևս։ Ցանկից բացակայում էին «Գեպրոմայնինգ գոլդ»-ն ու ԶՊՄԿ-ն։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարանը՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորեն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am
15:09
Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}