Հաստատվել են կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող անձանց ցուցակները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի փոփոխություն ունեցող և դրա նկատմամբ համապատասխան տոկոսով (70-100 %) հավելավճար ստացող անձանց ցուցակները:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, դրույքաչափի փոփոխություն ունեցող և փոփոխված դրույքաչափով հաշվարկվող աշխատավարձի նկատմամբ հավելավճարը սահմանվում է 5 տարի ժամկետով՝ սկսած 2023 թվականի հոկտեմբերի 1-ից:
Ըստ ցուցաբերած արդյունքների տրվող հավելավճարները.
1) 70-79 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչներին՝ 30 տոկոսի չափով,
2) 80-89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչներին՝ 40 տոկոսի չափով,
3) 90-100 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչներին՝ 50 տոկոսի չափով,
Ուսուցիչ չաշխատող անձինք դրույքաչափի փոփոխության և հավելավճարի տրամադրման իրավունքից կօգտվեն աշխատանքի ընդունվելու օրվանից: Տվյալ անձանց համար հավելավճարի տրամադրման հնգամյա ժամկետը հաշվարկվում է ատեստավորումից սկսած՝ հաշվարկային նույն սկզբունքով:
ԿԳՄՍ նախարարությունից նաև տեղեկացնում են, որ այժմ շրջանառվում է նախագիծ ըստ որի՝ 200.000 դրամ դրույքաչափ կսահմանվի կամավոր ատեստավորմամբ 60-69 % արդյունք գրանցած ուսուցիչների համար:
Հարակից հրապարակումներ`
- Ուսուցիչների ատեստավորումը երաշխիք չէ, որ կրթության որակը կբարձրանա. Փորձագետ
- Դուք ի՞նչ իրավունք ունեք ինձանից այդ ամբողջը պահանջելու. Շողեր Բաբայան
- Նախագիծ. փոփոխություններ ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում
- Ժաննա Անդրեասյան. Կամավոր ատեստավորման կարգում նախաձեռնել ենք մի շարք փոփոխություններ
- Հենց հերթը հասնում է ուսուցչին՝ բյուջեն սո՞ւղ է. Շողեր Բաբայան
- Չենք լռելու, ուսուցիչները ոգևորված են, կրակը վառված է. Շողեր Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան