«Հրապարակ». ՔՊ-ում կարևոր հավաք է սպասվում. Դերաբաշխում են անելու
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երկուշաբթի՝ նոյեմբերի 13-ին, ՔՊ-ում կարևոր հավաք է սպասվում, պատգամավորներին զգուշացրել են, որ խմբակցության նիստին բոլորի ներկայությունը պարտադիր է. դերաբաշխում են անելու՝ կապված հաջորդ օրը մեկնարկող քառօրյայի հետ, որի օրակարգում լինելու է հաջորդ տարվա բյուջեի նախագիծը, ինչը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարության անդամները եկող շաբաթ ԱԺ-ում են անցկացնելու։
ՔՊ-ականները պետք է նախապես պատրաստվեն, թե ինչ ելույթներ ունենան, ինչ հարցեր հնչեցնեն, ինչպես փառաբանեն առաջնորդին ու նրա կառավարությունը։ Երկրորդ կարևոր իրադարձությունն էլ կա` խորհրդարան է գնալու Լևոն Քոչարյանը, ում իշխանականները վախով և անհամբերությամբ են «սպասում»։ Նշենք, որ նիստերի օրակարգում 8 հարց է ընդգրկված, բյուջեի նախագծի քննարկումը, ըստ ամենայնի, մի ամբողջ օր կպահանջի, եթե ոչ ավելի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում