Պարզվեց, որ ռուսական մակարոնեղենի մեջ էլ կար այն տեսակի ցորենը, որն օգտագործվում էր իտալականի մեջ.Մարկոսյան
«Նախորդ օրը հանձնաժողովը հայտարարություն տարածեց, որ գերադրական աստիճանով ածականների օգտագործմամբ տնտեսվարող սուբյեկտի կամ իր ապրանքի առավելության ընդգծմանն ուղղված հայտարարությունները, եթե դրանք չունեն փաստական հիմք, այսինքը ճշմարիտ չեն, կամ եթե ուեն փաստական հիմք, բայց ոչ կոռեկտ ձևով են դրանք արվում, ապա այս դեպքում նույնպես խնդիրենր կառաջանան օրենսդրության հետ և կհանգեցնեն վարույթի»-ասուլիսում հայտարարեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը:
Հանձնաժողովի անդամը պարզաբանեց սպառողին մոլորության մեջ գցելու նպատակով տնտեսվարողների օգտագործած միջոցների դեմ տարվող պայքարը:
Ըատ Մարկոսյանի՝ եղել են դեպքեր, երբ տնտեսվարողը հայտարարել է, թե քանի որ ռուսական մակարոնեղենն արտադրվում է X տեսակի ալյուրից, հանգեցնում են մարդու գիրության , ապա եզրակացրել էր. «Հետևաբար՝ գնեք իտալականը, որը այս տեսակի ցորենից են»:
Տեղեկացնելով, որ հանձնաժողովը ոչ կոռեկ և անտեղի հայտարարության հիմքով ընթացք է տվել այդ հայտարարությանը՝ Մարկոսյանն ասաց. «Պարզվեց, որ ռուսական մակարոնեղենի մեջ էլ կար այն տեսակի ցորենը, որն օգտագործվում էր իտալականի համար»:
Նա նշեց, որ տնտեսվարողը նաև չի կարողացել հիմնավորել, որ նույնիսկ այդ դեպքում արդյոք այդ ցորենը գիրացնում է մարդուն, այդ պատճառով էլ նման հայտարարության համար պատասխանատվության է ենթարկվել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան