Փաշինյանը մատները խաչել էր Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի դառնալու համար
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ողջունում է հարևան Վրաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալը և հույս է հայտնել, որ Թբիլիսին այd ճանապարհին կունենա հետագա հաջողություններ։ Նրա խոսքերին անդրադարձել է ՏԱՍՍ-ը:
«Ես կցանկանայի ողջունել Եվրահանձնաժողովի որոշումը, որով Եվրախորհրդին խորհուրդ է տվել Վրաստանին տալ թեկնածու երկրի կարգավիճակ: Ես մատներս խաչել եմ: Ես ձեզ հիմա չեմ շնորհավորի, երբ Եվրոպական խորհուրդը որոշում կայացնի՝կշնորհավորեմ պաշտոնապես: Կարծում եմ, որ սա շատ կարևոր գործընթաց է: Մենք ուշադրությամբ հետևում ենք տեղի ունեցող իրադարձություններին: Մենք հույս ունենք և հաջողություն ենք մաղթում Վրաստանին այս ուղղությամբ»,-ասել է Փաշինյանը՝ ելույթ ունենալով Փարիզի խաղաղության ֆորումում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ նույն նիստում:
Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նոյեմբերի 8-ին ասել է, որ կառույցը խորհուրդ է տալիս ԵՄ Խորհրդին բանակցություններ սկսել Մոլդովայի և Ուկրաինայի հետ՝ համայնքին անդամակցելու և Վրաստանին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ ԵՀ-ն դրական է գնահատել Վրաստանում իրականացվող բարեփոխումները, սակայն հայտարարել է, որ երկիրը դեռ անելիքներ ունի։ Որոշումը պետք է հաստատի դեկտեմբերի 14-15-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովը։
Հոկտեմբերի կեսերին Փաշինյանը ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, ասել էր, որ Երևանը պատրաստ է խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ այնքան, որքան անհրաժեշտ է։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին առանց կառավարության թույլտվության մեկնել է Փարիզ
- Փաշինյանը Փարիզ է մեկնել կնոջ հետ
- Միրզոյանը Փարիզում կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովին