Մենք այսօր շատ ծեր ավտոպարկ ունենք.Վահան Քերոբյան
«2022թ.-ին ներմուծման ծավալը կազմել է 3485 էլակտրական շարժիչով ավտոմեքենա, որը 2021թ,-ի համեմատ աճել է 80%-ով, իսկ 2020 թ, համեմատ աճել է 12,1 անգամ»,-ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ զեկուցելով Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը:
Օրինագծով առաջարկվում է ևս մեկ տարով երկարացնել էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատվելու արտոնությունը, քանի որ ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն մինչև 2024 թվականի հունվարի 1-ն ավելացված արժեքի հարկից ազատվում են նման տրանսպորտային միջոցների ներմուծումը և օտարումը:
«Մենք այսօր շատ ծեր ավտոպարկ ունենք և այս քայլը կարևոր է, որ ծեր ավտոպարկ չավելանա»,-ասաց Քերոբյանը հիմնավորելով, որ արտոնությունը կարող է տարածվել մինչև 5 տարվա հնության մեքենաների վրա:
Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա նոյեմբերի դրությամբ Հայաստան է ներկրվել 4195 էլակտրական ավտոմեքենա, որը մոտ 20%-վ ավել է, քան նախորդ տարի:
Քերոբյանը տեղեկացրեց, որ արտոնության արդյունքում 8900 էլեկտարկան մոտոցիկլ և մոպետ է ներմուծվել Հայաստան:
«2022 թվականի մարտի 17-ի Եվրասիական տնտեսական հանձնաժովի Խորհրդի N 39 որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է սակագնային արտոնություն՝ առանց մաքսատուրքի վճարման էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման համար՝ համապատասխանաբար՝ 2022 թվականին՝ 7,0 հազ. հատ և 2023 թվականին՝ 8,0 հազ»,-հայտնեց Քերոբյանը և տեղեկացրեց, որ ԵԱՏՄ-ում արդեն քննարկվում է էլեկտրական շարժիչով մեքենաների մաքսատուրքից ազատման նախագիծ, որով առաջիկա երկու տարվա համար Հայաստանին կհատկացվի 8000-ական մեքենայի քվոտա ամեն տարվա համար:
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցրեց, թե ինչու արտոնությունը չի տարածվում էլեկտրական շարժիչով բեռնատար մեքենաների վրա: Քերոբյանը նախ ասաց, որ օրենքի նախագծի տրամաբանությամբ արտոնությունը նաև տարածվում է բեռնատարների վրա, բայց քիչ անց ուղղեց իր սխալը՝ ասելով որ չի տարածվում, քանի որ մինչ այդ Ֆինանսների փոխնախարարը ժխտեց այդ պնդումը՝ ասելով, որ իրենց նախարարությունն առաջարկել է այդ հարցն առանձին կարգավորել:
ՔՊ ական Արսեն Թորոսյանն էլ հայտարարեց, որ ներկայացված հաշվարկներով Հայաստան է ներմուծվել 7 հազարից ավել էլեկտրական մեքենա, բայց Ճանապարհային ոստիկանությունից իրեն հայտնել են, որ օրվա դրությամբ գրանցված շահագործվում է 4913 նման մեքենա:
Հարակից հրապարակումներ`
- Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրման արտոնությունը երկարաձգվեց մինչև 2025 թ. հունվարի 1-ը
- Տրոլեյբուսային 2Ա երթուղում բնակիչների ուղևորափոխադրումը կիրականացվի նաև էլեկտրական առաջին ավտոբուսով
- Երևանում բնակարաններից մեկի լոգասենյակում էլեկտրական մոտոցիկլետը պայթել է, կա տուժած
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան