Կատարակտային բուժման վիրահատություններ վերջին սերնդի շվեյցարական ուլտրաձայնային սարքավորումների կիրառմամբ
ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Ակնաբուժական կլինիկայում իրականացվում են կատարակտային բուժման վիրահատություններ վերջին սերնդի շվեյցարական ուլտրաձայնային սարքավորումների կիրառմամբ, հայտնում է ԵՊԲՀ-ն։
Ակնաբույժ Ագաթա Սնխչյանը նշում է, որ վիրահատության ընթացքում հեռացվում է պղտորված ոսպնյակը և դրա փոխարեն տեղադրվում է ամերիկյան բարձորակ ոսպնյակ:
«Հայաստանի հանրապետության քաղաքացիները կարող են դիմել մեզ կատարելու այս վիրահատությունը նաև պետական պատվերի շրջանակում՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում: Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ևս վիրահատությունը իրականացվում է պետպատվերի շրջանակներում: Դիմե՛ք մեր փորձառու թիմին, վերականգնեք ձեր տեսողությունը և բարելավեք ձեր կյանքի որակը»,- նշում է համալսարանական մասնագետը:
Նշենք, որ համալսարանական ակնաբուժական կլինիկան համալրված է աչքի հետազոտման և բուժման համար անհրաժեշտ բոլոր ժամանակակից սարքավորումներով:
Ահարոն Գաբրիելյանի ղեկավարությամբ, Ակնաբուժության կլինիկան մասնագիտացած է ակնաբուժական տարբեր խնդիրների բուժման գործում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին