Օտարերկրյա պետությունների շուրջ 600 քաղաքացի այսօր կկարողանա լքել Գազան
Մոտ 600 մարդ, ովքեր ունեն օտարերկրյա պետությունների քաղաքացիություն կամ երկքաղաքացիություն, նոյեմբերի 10-ին կկարողանան լքել Գազայի հատվածը «Ռաֆահ» անցակետով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է անկլավի սահմանապահ ծառայությունը։
Ծառայության հրապարակած ցուցակներում նշված է 594 մարդ, որոնք 15 երկրների՝ Ալբանիայի, Բրազիլիայի, Գերմանիայի, Դանիայի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Կանադայի, Չինաստանի, Մալայզիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Լեհաստանի, Ռումինիայի, ԱՄՆ-ի, ինչպես նաևՌԴ-ի քաղաքացիներ են:
Վերջին 10 օրվա ընթացքում Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժումը բազմիցս հրապարակել է օտարերկրացիների և երկքաղաքացիություն ունեցողների ցուցակները, որոնց թույլատրվում է լքել անկլավը: Ընդհանուր առմամբ, այդ ցուցակներում ավելի քան 2 հազար մարդ կա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է