Բորելը չի ակնկալում, որ Ուկրաինան մոտ ապագայում կհաղթի Ռուսաստանին
Մոտ ապագայում չի սպասվում Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի հաղթանակ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, խոստովանել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեֆ Բորելը Մալագայում ելույթ ունենալով Եվրոպական սոցիալիստների կուսակցության համագումարում։
«Մենք շատ խնդիրներ ունենք։ Առաջին հերթին Ուկրաինան, որտեղ Ռուսաստանի նկատմամբ արագ հաղթանակ չի սպասվում»,- ասել է նա։
Նրա խոսքով, Եվրամիությունը պետք է քաղաքականապես պատրաստվի ԱՄՆ-ի օգնության հավանական կրճատմանը և փոխհատուցի այն Կիևին:
Բորելը Եվրամիության երկրորդ խնդիրը համարել է իրավիճակը Գազայում, որը «միջազգային հանրության քաղաքական և բարոյական ձախողումն է»։ Նրա խոսքով, այս հակամարտության լավագույն լուծումը մնում է «երկու պետությունների լուծումը, սակայն դրան հասնելն այժմ շատ ավելի դժվար է, քան 30 տարի առաջ»։
Բորելն ընդգծել է, որ այս բոլոր իրադարձությունները «վախ են առաջացնում Եվրոպայի քաղաքացիների մոտ, իսկ վախը վատ խորհրդատու է։
Հարակից հրապարակումներ`
- Մակրոնը հնարավոր է համարել Ուկրաինայի հարցով ապագա բանակցություններ ՌԴ մասնակցությամբ
- Սենատի դեմոկրատներն արգելափակել են Իսրայելին օգնություն հատկացնող, սակայն Ուկրաինային անտեսող օրինագծի ընդունումը
- Ամստերդամում բողոքի ակցիա է կայացել Ուկրաինային զենք մատակարարելու դեմ