Կանգնելու ենք շատ ավելի խոցելի և դառն իրականության առաջ. Օսկանյան
«Այս իշխանության օրերին և այս մարդկանց պատճառով է, որ մեր ժողովուրդն անցավ և անցնում է մեծ արհավիրքի միջով՝ Ղարաբաղի կորուստ, զոհեր, դեռ այս բոլորը շարունակվում են, իսկապես չգիտենք, թե ինչպիսի արհավիրքների առաջ կարող ենք կանգնել»,- ասում է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։
Նա նշում է, որ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին վերաբերվելու է որպես հայ-թուրքական բանակցությունների, ոչ թե հայ-ադրբեջանական. «Այդ բանակցությունների ելքի մեջ հավասարապես շահագրգռված են և Թուրքիան, և Ադրբեջանը, ինչպիսի ելք լինի, վերաբերելու է երկուսին էլ։
Հաշվի առնելով, որ այս խաղաղության պայմանագրի բանակցությունները վարում են այս իշխանությունները, որոնք տապալել են ամեն ինչ, կորցրել ենք Արցախը, ադրբեջանական ուժերը գտնվում են հայկական տարածքում, տեսնում ենք, որ խոստումներ կան սեղանի վրա, որոնք պայմանագրի միջոցով Թուրքիան և Ադրբեջանը կպոկեն մեզանից, լուրջ մտահոգություն ունեմ, որ կանգնելու ենք շատ ավելի խոցելի ու դառն իրականության առաջ»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Օսկանյան. Սա արդեն անբարոյականության ու դիվանագիտական անմեղսունակության գագաթնակետն է
- Հասցրեցին Արցախը դատարկել ու տալ Ադրբեջանին. Վարդան Օսկանյան
- Նիկոլ Փաշինյանն իր հերթական սխալն է անում՝ մոռացության տալով Արցախյան հարցը. Վարդան Օսկանյան
- Ի՞նչ ես բանակցում, երբ ենք մենք Հայաստանի տարածքային ամբողջականության խնդիր ունեցել․ Օսկանյան