«Սերժ «մերժողները» եկել անամոթաբար ՀՀԿ-ին մեղադրում են Նիկոլին իշխանությունը տալու համար». Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է.
«Խելքի աշեցեք…
Հայաստանում թևածում է անամոթության ու բարոյազրկման ուրվականը։ Քաոսը, անամոթությունն ու ստախոսությունը մթագնել են շատերի ուղեղները։
Սերժ «մերժողները» եկել անամոթաբար ՀՀԿ-ին մեղադրում են Նիկոլին իշխանությունը տալու համար։
2018-ին ատելության քարոզով իշխանության եկածներն ու հայհոյանքներ տարածողներն այսօր ֆեյսբուքյան գրառումների համար մարդ բռնել են տալիս։
Հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապին հարթակ բարձրացնողները բարոյականության քարոզիչ են դարձել։
Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող նիկոլիստները պետականությունից են խոսում։
Մահ ու պատերազմ բերողները խոսում են խաղաղությունից։ Ու սա կեղծիքի ու ստի, լկտիության ու բարոյազրկման փաստերի ընդամենը մի փոքր մասն է…
Իսկ հասարակությունը կարծես թե անհաղորդ է այս ամենին։
Մինչև մենք, որպես հասարակություն չմերժենք նիկոլիզմի ու նիկոլիզմին սնող ստերի շղթան, մենք հայտնվելու ենք պետականություն ու հայրենիք կորցրածների շարքում։
Հ.Գ.
Ազնիվ մարդը անարգվում է գեշի հետ,
Երիվարը լուծ է քաշում էշի հետ.
Երկու տարվա հորթը ցուլ-գոմեշի հետ
Բերել կամ են լծել, խելքի՛ աշեցեք։
Ջիվանի»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան