Նմանատիպ արդյունք չէի սպասում. Նարեկ Եգանյանը Գինեսի նոր ռեկորդ սահմանեց
Գինեսի «Դյուցազնագրքի» ռեկորդակիր, ուժային եռամարտի և ծանրամարտի սպորտի վարպետ, ազատ ոճի ըմբշամարտիկ Նարեկ Եգանյանը 11 վայրկյանում հակազդեց միանգամից 2 մեքենայի արագության, որոնցից յուրաքանչյուրը կշռում է 1տ 70կգ: Գինեսի ինքնատիպ ուժային ռեկորդի սահմանման միջոցառումը կայացել է այսօր Երևանի Շահումյանի Հրապարակում։
Ռեկորդ սահմանելուց հետո լրագրողների հետ զրույցում Նարեկ Եգանյանն ասաց, որ սա Գինեսի մասշտաբով իր համաշխարհային 4-րդ ռեկորդն է, նորմատիվը՝ 8 վայրկյան է, ինքը 11 վայրկյան է պահել։
Նման ցուցանիշի հասնելու համար պատրաստվել է վեց ամիս։
«Նմանատիպ արդյունք չէի սպասում։ 10 վայրկյան էի փորձում պահել։ Նույնիսկ 1 վայկյանը նման նորմատիվների մեջ էֆեկտ ունի։ Սա ոչ միայն իմ, այլ մեր հայ ազգի համար էր»,- ասաց Եգանյանը։
Նա իր ռեկորդը նվիրեց Հայաստանի Հանրապետությանն ու հայ ազգին, հայ հերոսներին։
2019 թ. ապրիլի 20-ին Նարեկ Եգանյանը, գերազանցելով ազգությամբ ռուս Իվան Սավկինինի (1մ 90 տեղաշարժով) սահմանած գինեսի ռեկորդը, իր մարմնին ամրացված ճոպաններով, գետնին դրված աստիճանի վրա հենվելով, 2մ 60 սմ տեղաշարժով ձգել է 2 կցորդով և 167 տոննա ընդհանուր կշռով 1 ջերմաքարշ: Իսկ 2019թ- սեպտեմբերի 20-ին սահմանել է համաշխարհային ռեկորդ՝ ձգելով ՀՄՄ 2 տեսակի զրահատեխնիկա (T72 տանկ):
Նարեկ Եգանյանը ծնվել է ՀՀ Լոռու մարզի Դսեղ գյուղում։ Ավարտել է Վանաձորի Պետական Համալսարանի Ֆիզիկական կուլտուրա և սպորտ բաժինը։ 5 տարեկանից զբաղվել է սպորտով՝ ազատ ոճի ըմբշամարտով, 4 տարի զբաղվել է ծանրամարտով, իսկ մինչ օրս՝ ուժային եռամարտով։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին