Ոչ ոք և ոչինչ չի կարող ստիպել մեզ հրաժարվել սբ. Մեսրոպ Մաշտոցի ջանքով հայկական դպրոց դարձած Ամարասից.Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Արդո՞ք Հայաստանի Հանրապետությունը մեր Հայրենի՞քն է։ Իհարկե՛, ոչ մի կասկած չի եղել, չկա և չի կարող լինել, որ դա այդպես է։
Սակայն մեր պարագայում հայրենիքի լոկ քաղաքական ներկայիս ընկալումն է վերաբերելի Հայաստանի Հանրապետությանը, որովհետև գոյություն ունի նաև քաղաքակրթական Հայաստանը՝ այն Հայաստանը, որի մի մասն է միայն Հայաստանի Հանրապետությունը։
Ոչ ոք և ոչինչ չի կարող ստիպել մեզ հրաժարվել, դիցուք, սբ. Մեսրոպ Մաշտոցի ծննդավայր Տարոնից, նրա ջանքով հայկական դպրոց դարձած Ամարասից, նրա լուսավորչական առաքելության կենտրոն Գողթնից և մեր ազգի բնօրրան քաղաքակրթական Հայաստանի որևէ այլ սրբազան տարածքից։
Սրբազան, քանզի այդ տարածքներում մինչև հիմա էլ ակնառու են մեր սուրբ նախնյաց անխոնջ քաղաքակրթական ոգու և ջանքի անջնջելի հիշատակները, որոնք ունեն միայն մեկ տեր՝ հայ ազգը և քաղաքակրթական Հայաստանի լոկ մեկ անկյունում այդ ազգի ստեղծած վեհագույն քաղաքական միավորը՝ Հայաստանի Հանրապետությունը»։
Հարակից հրապարակումներ`
- «Թուրանական միջանցք» Իրանի տարածքում չի կարող լինել.Վարդան Ոսկանյան
- Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունն էլ ավելի է սահմանափակում Բաքվի բռնապետի մանևրի տիրույթը.Վարդան Ոսկանյան
- Թուրքական մուրճի և իսրայելական սալի արանքում հայտնված Բաքվի բռնապետը. Վարդան Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան