140 արցախցի երեխա կմկրտվի նույն օրը՝ 7 կնքահայրերով ու 7 քահանաներով
Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքում գրում է.
«140 արցախցի երեխա կմկրտվի նույն օրը՝ 7 կնքահայրերով ու 7 քահանաներով, նոյեմբերի 14-ին, Մասյացոտնի Թեմի Առաջնորդ Տեր Գևորգ եպս․ Սարոյանի օրհնությամբ:
Կմկրտեն Արցախից բռնի տեղահանված երեխաներին`Մասիսի 7 եկեղեցիներում` միաժամանակ:
Գլխավոր մեծ ու գեղեցիկ միջոցառումը նախատեսվում է Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում, ժամը 13:00-ին:
Նախօրեին քահանաները Սուրբ Թադեոս եկեղեցում մկրտվողներին ու ապագա կնքահայրերին հրավիրել էին հանդիպման:
Արարողությանն ընդառաջ Մկրտության Սուրբ խորհրդի կատարման քահանա հայրերը խոսեցին և բացատրեցին Սուրբ Մկրտության խորհրդի մասին, իսկ վերջում յուրաքանչյուրը ծանոթացավ իր կնքահոր հետ»:
Հարակից հրապարակումներ`
- Զորամասերի մատուռներում ԶՈւ հոգևոր առաջնորդը կատարել է մկրտության արարողություններ
- Խաչի այս տարվա կնքահայրն է Դավիթ Ամալյանը
- Մկրտություն՝ Աղավնոյի Սբ.Նահատակաց եկեղեցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան