26 արցախցի 2 սենյակում, մեծ մասը գետնին է քնում. նրանք ամենից շատ կարոտում են Արցախի ջուրը
Մուսայելյանների մեծ ընտանիքը Հայաստան տեղափոխվելուց հետո միավորվել է։ Քույրերով, եղբայրներով, իրենց երեխաների հետ միասին են ապրում, որ կարողանան վճարել տան ու կոմունալ վարձերը։ Sputnik Արմենիան այցելել է նրանց։ Արցախից Հայաստան տեղափոխված Մուսայելյանների ընտանիքում միախառնվել են վիշտն ու տոնը։ Տունուտեղը, ծննդավայրն ու աշխատանքը կորցնելուց հետո նորից ժպտալու առիթ կա. ծնվել է ընտանիքի 5–րդ երեխան` Արփինեն։
Էմմա Մուսայելյանին հաշված օրեր էին մնացել ծննդաբերելուն, երբ Արցախում սկսվեց հերթական պատերազմն ու բնակիչների բռնի տեղահանումը։ Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղում բնակվող ընտանիքը միայն մի քանի տաք հագուստ, ծածկոց ու մի քիչ ուտելիք վերցրեց և ընկավ ճանապարհ։
Ճանապարհը դաժան ու ծանր էր հատկապես Էմմայի համար։ Ոտքերն այտուցվել էին, ինքնազգացողությունը` վատացել։ Աղոթում էր, որ երեխան ճանապարհին չծնվի։
«Սեպտեմբերի 27-ին արդեն Հայաստանում էինք, անտանելի ցավեր ունեի, վախենում էի երեխայի համար, բայց բժիշկները հանգստացրին, ասեցին, որ ամեն ինչ սթրեսից է եղել։ Հոկտեմբերի 11–ին ծնվեց մեր հրաշքը` 3 կգ 400 գրամ քաշով, 50 սմ հասակով։ Բժիշկներն ասեցին` ամեն ինչ լավ է, առողջ երեխա է»,– պատմել է Էմման։
Էմման, ամուսինն ու երեխաները Հայաստանում միացան ծնողներին, քրոջ ու եղբոր ընտանիքներին ու եկան Արմավիրի մարզի Հայթաղ գյուղ, որտեղ 2020 թ–ից վարձակալած տանը ապրում էր նրանց մյուս եղբոր ընտանիքը (44–օրյա պատերազմից առաջ բնակվել են Մարտակերտի շրջանի Նոր Այգեստան գյուղում)։ Երկու ննջարան ու մեկ հյուրասենյակ ունեցող փոքրիկ տանը այժմ ապրում են 26 հոգով, որոնցից 11–ը անչափահասներ են։ Նրանց մեծ մասը քնում է գետնին։
Ընդամենը մի քանի ամիս առաջ մտքներով անգամ չէր անցնում, որ այսպիսի իրավիճակում կհայտնվեն։ Անգամ շրջափակման մեջ պահածոներ էին փակում, թթու դնում, որ կարողանան ձմեռը անցկացնել։ Իսկ հիմա մնացել են առանց ոչնչի, ամեն ինչ թողել ու փախել են։
Երեխաններն արդեն դպրոց են գնում, պետությունից ստացած 100 000 դրամով հագուստ, գրենական պիտույքներ ու պայուսակ են գնել երեխաների համար։ Դպրոցականներն ասում են, որ իրենց լավ են վերաբերվում, միայն զարմացած են` դասարաններն այստեղ լեփ–լեցուն են, իրենց դասարանում ավելի շատ երեխա կա, քան Ասկերանի ամբողջ դպրոցում։
Տան ամենաակտիվ երեխան` 10–ամյա Անուշն արդեն սկսել է Արցախի բարբառը սովորեցնել հետաքրքրասեր դասընկերներին, որ իրեն ավելի լավ հասկանան։
«Բառերը գրում եմ թղթի վրա, կողքը` գրական տարբերակը, որ սովորեն։ Օրինակ` պատառաքաղ–չանգյալ, գդալ– քթել, դանակ– տենակ, գորգ– գյեբո, թեյնիկ– չայդան։ Ու տենց էլի...»,– ոգևորված պատմել է Անուշը։
Մանարմասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- 140 արցախցի երեխա կմկրտվի նույն օրը՝ 7 կնքահայրերով ու 7 քահանաներով
- Կյանքում չեմ կարող մոռանալ փոքր եղբայրներիս լացը, վախը. բռնի տեղահանված 14-ամյա Վահե
- Երեք տարեկան թոռս ասում ա՝ բաբո Արցախն եմ ուզում. Արցախցի կին
- Մենք ուզում ենք իմանալ՝ մարդը հասկանո՞ւմ է, որ ինքը ՀՀ-ի վարչապետն է, ոչ թե Ադրբեջանի. Արցախցի
- Ստիպված պիտի թողնենք փախնենք, էլ ուրիշ ճար չկա․ Արցախցի թոշակառու
- Ես կասկածում եմ, որ Ադրբեջանի պահանջով է եղել մեր թոշակները կտրելը. Արցախցի
- Արցախցիներն այսօր դուրս կգան փողոց
- Աստծուց էր, որ մեքենաների հետևից չընկանք, չգնացինք բենզինի պահեստ.Արցախցի քարտաշ Մոսի
- «Կյանքս մեկ պայուսակի մեջ»․ արցախցի տարեցները Երևանի տուն-ինտերնատում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին