Նոյեմբերի 13-ից Երևանի կենտրոնում կարգելվի բեռնատարների երթևեկությունը
Երևանի կենտրոնի բեռնաթափմանն ուղղված համալիր ծրագրի շրջանակում նոյեմբերի 13-ից Խանջյանից մինչև Սարյան և Գրիգոր Լուսավորչից մինչև Կորյուն հատվածներում, որը ներառում է շուրջ 40 փողոց և պողոտա, կարգելվի երթևեկությունը՝ առավելագույն զանգվածը 2.5 տոննա բեռնատարների համար: Երևանի քաղաքապետարանի հաղորդմամբ, սահմանափակումները կգործեն առավոտյան 07:00-ից մինչև 21:00-ն:
«Տուգանքներից խուսափելու համար, հորդորում ենք հետևել ճանապարհային նշաններին»,- նշում են քաղաքապետարանից;
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան