Հայկակ Արշամյանը ԱՄՆ-ում ներկայացրել է Հիմնադրամի՝ Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերը
«Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են.
«Օրերս ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը դեսպանությունում հյուրընկալեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին, որտեղ ներկա էին նաև սփյուռքի և համայնքային կառույցների ներկայացուցիչները, ինչպես նաև Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քաղաքական գործիչ Կարո Փայլանը։
Հանդիպման ընթացքում Հայկակ Արշամյանը ներկայացրեց Հիմնադրամի ընթացիկ գործունեությունը, Արցախից բռնի տեղահանված ﬔր հայրենակիցներին աջակցության և ապագա ծրագրերը, ինչպես նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում կազմակերպված համազգային դրամահավաքի արդյունքում հավաքագրված գումարների ծախսերի վերաբերյալ համապարփակ հաշվետվությունը,վերջում տեղի ունեցավ հարց ու պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- Նուբար Աֆեյանը եւ նրանց ընտանեկան հիմնադրամը 2 միլիոն ԱՄՆ դոլար են հատկացնում Արցախից տեղահանվածներին օգնելու համար
- Իրավաբանը՝ Հայաստան հիմնադրամին. Առաջիկա շաբաթը սպասե՛ք հայցադիմումի
- «Փաստ». «Հայաստան համահայկական» հիմնադրամի նկատմամաբ վստահության կորուստը վերականգնելը շատ դժվար է լինելու
- Լոս-Անջելեսից Երևան հասավ «Հայաստան համահայկական հիմնադրամի» 20 տոննա հումանիտար օգնությունը. Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան