Մարդասիրական օգնություն տեղափոխող ավելի քան 850 բեռնատարներ մտել են Գազա
Ավելի քան 850 մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարներ մինչ այժմ մտել են Գազայի հատված։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի ռեզերվում գտնվող մամուլի խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը։
«Մենք շարունակում ենք օգնություն տրամադրել Գազային: Այն չի գալիս Իսրայելից, բայց մենք ամեն օր հեշտացնում ենք այն: Ավելի ու ավելի շատ բեռնատարներ են մտնում Գազայի հատված: Մինչ այժմ նրանցից ավելի քան 850-ը մտել է»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է նա:
Կոնրիկուսի խոսքով, մեքենաները տեղ են հասցրել սնունդ, դեղորայք, կացարանների սարքավորումներ, վրաններ, ժամանակավոր տներ, ջուր։
«Բեռնատարները կարող են մեծ նշանակություն չունենալ, բայց խոսքը 6 հազար տոննա սննդի, 2,5 հազար տոննա տարբեր բժշկական սարքավորումների մասին է»,-ավելացրել է Կոնրիկուսը:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելից հայտարարել են, որ Բեյրութին կարող է սպառնալ Գազայի ճակատագիրը
- Արաբական պետությունների լիգան և ԻՀԿ երկրները ՄԱԿ-ի ԱԽ-ից Գազայի մարտերը դադարեցնելու որոշում են պահանջել
- MSF-ը հաղորդել է, որ իսրայելական զինուժը հրետակոծել է Գազայի հիվանդանոցի ծննդատունը, Իսրայելը հերքել է այն
- Գուտերեշ. Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամը վերաճել է «մարդկության ճգնաժամի»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին