Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության առաջին խաղափուլում ՀՀ թիմերը մեկնարկել են հղթանակով
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են.
«Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում մեկնարկած շախմատի Եվրոպայի թիմային առաջնության առաջին խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը 2.5:1.5 հաշվով հաղթեց Չեռնոգորիայի թիմին, իսկ կանանց թիմը 3:1 հաշվով հաղթեց Չեխիայի թիմին:
Տղամարդկանց թիմին հաղթական միավորը բերեց Գաբրիել Սարգսյանը: Հայկ Մարտիրոսյանի, Շանթ Սարգսյանի և Սամվել Տեր-Սահակյանի խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
Կանանց մրցաշարում հաղթանակներ տարան Մարիամ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը: Լիլիթ Մկրտչյանի և Սուսաննա Գաբոյանի խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
Երկրորդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը կմրցի Խորվաթիայի թիմի հետ, իսկ կանանց թիմը՝ Սերբիայի թիմի հետ»:
Հարակից հրապարակումներ`
- 10 հայ շախմատիստ մասնակցում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությանը
- «FIDE Grand Swiss» մրցաշարում Սամվել Տեր-Սահակյանը պարտության է մատնել աշխարհի ուժեղագույն շախմատիստ Ռիխարդ Ռապորտին
- Աշխարհի 8-12 տարեկանների առաջնությունում հայ շախմատիստների գրանցած արդյունքները